«Մենախեմ Բեգին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 83.
Բեն Գուրիոնի և Բեգինի անձնական թշնամանքը, վերաճեց Մապայի և Հերութի մեջ քաղաքական բևեռացման։ Բեգինը Մապային սուր քննադատում էր և մեղադրում բոլշևիզմի պարտադրման և խոր արմատավորված կոռուպցիայի մեջ։ Նա գերադասում էր կրել պաշտոնական կոստյում, ցուցադրելով օրենսդիրի չոր պահվածք, ընդգծելու Մապայի սոցիալիստական ոչ պաշտոնական կեցածքի միջև տարբերությունը։
 
Բեգինի և Բեն Գուրիոնի միջև ամենախիստ հակասությունը 1952 թվականին ստորագրած Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագրի շուրջ էր։ Բեգինը խստորեն դեմ էր պայմանագրին՝ պնդելով, որ դա հավասարազոր է հրեաների դեմ նացիստական ​​հանցագործությունների ներմանը։<ref>[http://www.jpost.com/servlet/Satellite?cid=1230111698016&pagename=JPost%2FJPArticle%2FPrinter, By George]{{dead link|date=June 2012}}</ref> Մինչ 1952 թվականի հունվարին համաձայնագիրը քննարկվում էր Քնեսեթում, նա Երուսաղեմում 15,000-անոց ցույց էր կազմակերպել, որտեղ զգացմունքային և դրամատիկ ելույթ ունեցավ, որով կոչ էր անում բռնի ուժով տապալել կառավարությունը։ Անդրադառնալով Ալթալենային, նա հայտարարեց, "երբ դու կրակում էիր թնդանոթով, ես մի կրակիր հրաման արձակեցի։ Այսօր ես կհրամայեմ 'Կրակի՛ր'"<ref>[See his Speech (Hebrew) http://lib.cet.ac.il/Pages/item.asp?item=7188]</ref> Բեգինի ելույթով քաջալերված ամբոխը երթով շարժվեց դեպի Քնեսեթ և քարեր շպրտեց պատուհաններ և ոստիկանների վրա, երբ նրանք միջամտեցին։ Հինգ ժամ տևած անկարգություններից հետո միայն ոստիկանությանը հաջողվեց ճնշել ապստամբներին ջրային թնդանոթների և արցունքաբեր գազի օգնությամբ։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, 200 ապստամբներ, 140 ոստիկաններ և մի քանի Քնեսեթի անդամներ վիրավորվել էին։ Շատերը համարում էին, որ բռնության համար Բեգինն է մեղավոր, և արդյունքում նա մի քանի ամսով հեռացվեց Քնեսեթից։ Նրա վարքագիծը խիստ քննադատության դատապարտվեց հանրության կողմից, և նա սադրիչի անուն վաստակեց։ 1952 թվականի մարտին, փոխհատուցման բանակցությունների ընթացքում, Գերմանիայի փոստերից մեկում [[Կոնրադ Ադենաուեր]]ին հասցեագրված ծանրոց ռումբ էր հայտնաբերվել։ Վնասազերծման ընթացքում ռումբը պայթել էր և սպանել սակրավորներից մեկին և վիրավորել մյուս երկուսին։ Հինգ իսրայելցի, բոլորն էլ Իրգունի նախկին անդամաներ հետագայում Փարիզում ձերբակալվեցին հանցագործության մեջ ներգրավված լինելու համար։ Կանցլեր Ադենաուերը որոշեց գաղտնի պահել Իսրայելի ընդդիմադիր կուսակցության անդամների ներգրավվածությունը, այդպիսով խուսափելով հետագա արձագանքից։ Ավելի ուշ Իրգունի հինգ դավադիր անդամները առանց որևէ պատիժ կրելու, Ֆրանսիայից և Գերմանիայից արտաքսվեցին Իրայել։ Դեպքից 40 տարի անց, դավադիրներից մեկն իր հուշերում գրել էր, որ դավադրությունը կազմակերպվել էր Բեգինի կողմից։<ref>[https://www.theguardian.com/world/2006/jun/15/germany.lukeharding Menachem Begin plotted assassination attempt to kill German chancellor], Luke Harding, [[The Guardian]], 15 June 2006</ref><ref>Nachman Ben-Yehuda, [https://books.google.comam/books?id=19ZMulluIgkC&pg=PA275&source=gbs_toc_r&cad=0_0#v=onepage&q=&f=false ''Political Assassinations by Jews: A Rhetorical Device for Justice''], SUNY Press, New York, 1993</ref><ref>[http://www.dw-world.de/dw/article/0,2144,2054061,00.html Report Says Begin Was Behind Adenauer Letter Bomb], Deutsche Welle, 13 June 2006</ref><ref>[http://www.haaretz.co.il/hasite/pages/ShArtPE.jhtml?itemNo=726635&contrassID=2&subContrassID=21&sbSubContrassID=0 Sudite: I sent the bomb on Begin's order], in Hebrew</ref>
 
=== Գահալ և միասնական կառավարություն ===
Տող 106.
 
=== Սոցիալ տնտեսական քաղաքականություն ===
Վարչապետի պաշտոնում մի շարք ներքին ռեֆորմներ իրականացրեց։ Միջին կրթությունը դարձավ անվճար, իսկ պարտադիր ուսուցումը ընդլայնվեց մինչև տասներորդ դասարան,<ref>[https://books.google.comam/books?id=ewXm2afBe0AC&pg=PA60 Policy Implementation of Social Welfare in the 1980s] By Frederick A. Lazin. Google Books.</ref> միաժամանակ նոր սոցիալական ծրագրեր որդեգրվեցին, ինչպիսիք են երկարաժամկետ բժշկական ապահովագրությունը<ref>[https://www.ssa.gov/policy/docs/progdesc/ssptw/2010-2011/asia/israel.html Old Age, Disability, and Survivors]</ref> և ազգային եկամուտների աջակցության համակարգը։<ref>[https://books.google.comam/books?id=aHTZxre-2MMC&pg=PA173 Public Policy in Israel] By David Nachmias and Gila Menachem. Google Books.</ref> Գունավոր հեռուստատեսության արգելքը, որ մտցվել էր սոցիալական հավասարություն ապահովելու համար, հանվեց և վարորդական իրավունքի տարիքային շեմն իջեցվեց մինչև 17 տարեկան։<ref name=benn/> Մեկ այլ կառավարության ծրագիր կյանքի կոչվեց, որը կոչվում էր «Ծրագրի նորացում» և ուղղված էր աղքատ քաղաքների և շրջակայքի վերականգնմանը: Բնակեցված հիմնականում Սեֆարդիի և Մզրաիի ներգաղթածների և նրանց սերունդների կողմից, այդ տարածքները բնութագրվում էին անմխիթար վիճակում և ոչ ստանդարտ բնակարաններով: Նախագիծը իրականացվում էր Իսրայելի կառավարության, Հրեական գործակալության և համաշխարհային հրեական հանձնաժողովի, որը մեծ ֆինանսավորում էր տրամադրել, համատեղ ջանքերով։ Մինչև 1981 թվականը, երբ Բեգինը հանձնարարականը փոխանցեց Բնակարանաշինարարական նախարարությանը, ծրագիրը ուղղակիորեն կառավարվում էր վարչապետի գրասենյակի կողմից։
 
Հսկայական աշխատանք էր կատարվել այդ ոլորտներում անմխիթար վիճակի վերացման և կյանքի որակի բարելավման համար: Այնպիսի Ֆիզիկական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ճանապարհները, կեղտաջրերի և դրենաժային համակարգերը, փողոցային լուսավորությունը, վերանորոգվեցին և ընդլայնվեցին տասնյակ հազարավոր բնակարաններ, ինչպես նաև հարյուրավոր հանրային հաստատություններ, ինչպիսիք են համայնքային կենտրոնները, նախադպրոցական մանկական զարգացման կենտրոնները, տարեցների համար նախատեսված կենտրոնները, կառուցվել ևկամ վերանորոգվել են խաղահրապարակներ, կրթական եւ առողջապահական հաստատություններ: 1983 թվականին ծրագիրը ներառել է 82 քաղաքներում և արվարձաններում ապրող շուրջ 450,000 մարդկանց: Ծրագիրը շարունակեցին Բեգինի հետնորդ վարչապետները ներառելով այլ խոցելի խմբեր։ անցյալի վարչապետի պաշտոնը եւ անցավ այլ խոցելի բնակչությանը: Այժմ ծրագրի արդիականացված տարբերակը իրականացվում է Իսրայելի ռիսկային համայնքների համար:<ref>[https://www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0016_0_16111.html Project Renewal]</ref> Բեգինի տնտեսական քաղաքականությունը փորձում էր Իսրայելի սոցիալիստական տնտեսությունը վերափոխել դեպի ավելի ազատ շուկայականի։ Նա նոր ֆինանսների նախարար նշանակեց Սիմա Էրլիխին։ Էրլիխը նոր տնտեսական քաղաքականություն որդեգրեց, որը հայնի դարձավ որպես "տնտեսական փոխակերպում"։ Նոր ծրագրով արտարժույթի փոխանակման կուրսի վերահսկողությունը կառավարության կողմից հանվել էր։