«Էնդոսկոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Հետագայում էնդոսկոպներում մոմը փոխարինվեց [[Սպիրտայրոց|սպիրտայրոցով]], իսկ կոշտ խողովակի փոխարեն սկսեցին օգտագործել ճկուն ուղղորդիչ: Այս փուլում հիմնական բարդությունները եղել են սպիրտայրոցից առաջացող [[Այրվածքներ|այրվածքները]], որոնցից բժիշկները մասամբ ազատվեցին մանր էլեկտրոլամպերի հայտնաբերումից հետո, որոնք ամրացվում էին խոռոչի մեջ ներմուծվող սարքի ծայրին:
 
Դեպի փակ խոռոչներ, որոնք չունեն բնական կապ արտաքին միջավայրի հետ, սարքը դեպի խոռոչ անցկացվում է հատուկ ստեեղծված բացվածքի միջոցով<ref>{{ВТ-ЭСБЕ|Эндоскопия|[[Островский, Владимир Маркович|Островский В. М.]],}}</ref>): Այնուամենայնիվ, մինչև օպտիկամանրաթելային համակարգերի կիրառումը էնդոսկոպիկ ախտորոշումը լայն տարածում չուներ:
 
Էնդոսկոպիայի հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են 20-րդ դարի երկրորդ կեսից ապակե [[Օպտիկական մանրաթել|օպտիկական մանրաթելերի]] ստեղծման և դրանց հիման վրա օպտիկամանրաթելային գործիքների առաջացման շնորհիվ։ Գրեթե բոլոր օրգանները հասանելի դարձան զննության համար. մեծացավ ուսումնասիրվող օրգանների լուսավորությունը, ստեղծվեց հնարավորություն իրականացնել լուսա և տեսանկարահանում, ապա նաև իրականացնել այդ պատկերների և վիդեոնյութի ձայնագրում: