«Սինուսիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սինուսիտ''' (նոր {{lang-lat|sinus}}` ծոց, {{lang-lat|-itis}}՝ բորբոքում, հոմանիշներ՝ '''սինուիտ, ռինոսինուսիտ''')՝ քթ...»:
(Տարբերություն չկա)

07:18, 5 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Սինուսիտ (նոր լատին․՝ sinus` ծոց, լատին․՝ -itis՝ բորբոքում, հոմանիշներ՝ սինուիտ, ռինոսինուսիտ)՝ քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում։ Հանդես է գալիս, որպես սուր հարբուխի, գրիպի կամ այլ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դիմային վնասվածքների հետևանոքով առաջացած բարդություն։ Սինուսիտ կարող են առաջացնել ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները։ Հիմնական ախտանիշներից են շուրջքթային և մերձճակատային շրջաններում ծանրության զգացումը կամ ցավը գլխի կտրուկ շարժումների դեպքում։ Երեխաների մոտ սինուսիտի զարգացումը կարող է ախտորոշվել հարբուխի նահանջից հետո կրկին մարմնի ջերմաստիճանի բարձրացում և քթարտադրություն։ Սինուսիտը ամենից հաճախ ախտորոշվում է 3-15 տարեկան երեխաների մոտ։ Բուժումը ներառում է քթի հարակից խոռոչների դրենաժ և հակամիկրոբային թերապիա․ վիրուսային սինուսիտը չի պահանջում հակաբիոտիկների ընդունում[1]։

Դասակարգում

Բնույթով՝

  • Սուր՝ 750 374 ախտորոշում տարվա ընթացքում[2]:
  • Քրոնիկ 1 863 757 ախտորոշում տարվա ընթացքում[3]:

Ձևով՝

  • Էքսուդատիվ
Սերոզային
Կատառալ
Թարախային
  • Արդյունավետ
Միջպատային հիպերպլաստիկ
Պոլիպային

Ըստ էտիոլոգիական գործոնի՝

  • Տրավմատիկ
  • Վիրուսային
  • Մանրէային,
  • Սնկային
  • Խառը
  • Ալերգիկ[4]
  • Դեղորայքային
  • Սեպտիկ և ասեպտիկ

Վայրի տեղայնացմամբ առանձնացնում են՝

  1. Հայմորիտ (վերին ծնոտի սինուսիտ) — վերին ծնոտի խոռոչի բորբոքում
  2. Ֆրոնտիտ (ճակատային սինուսիտ) — ճակատոսկրի ծոցի բորբոքում
  3. Էտմոիտիդ՝ մաղոսկրի բորբոքում
  4. Սֆենոիտիդ՝ սեպոսկրի ծոցի բորբոքում

Հիվանդության բորբոքային գործընթացի դեմքի մի կեսի բոլոր խոռոչներում համընդհանուր տարածման դեպքում հիվանդությունն ունի հեմսինուսիտ անվանումը, իսկ երկկողմանի բորբոքման դեպքում՝ պանսինուսիտ[5]։

Նպաստող գործոններ

  1. Ռնգային խոռոչի անատոմիական զարգացման բնածին խախտումներ
  2. Պոլիպային գոյացություններ շնչուղիներում
  3. Ալերգիկ ռինիտ
  4. Քթի միջնապատի ծութություն
  5. Սուր շնչառական վիրուսային վարակ

Ախտանիշներ

Առաջանում է տհաճ զգացողություն շուրջքթային տարածքում և աչքերի շուրջը, որն աստիճանաբար ուժեղանում է։

Ծանոթագրություններ

  1. Slavin RG, Spector SL, Bernstein IL, Kaliner MA, Kennedy DW, Virant FS. «The diagnosis and management of sinusitis: a practice parameter update. J Allergy Clin Immunol. Dec 2005;116(6 Suppl):S13-47».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. J01 Острый синусит, медицинская статистика
  3. J32 Хронический синусит, медицинская статистика
  4. Руководство по оториноларингологии, под ред. И. Б. Солдатова, М.: Медицина 1997, С.256—272
  5. Учебник для медицинских ВУЗов Оториноларингология, под ред. Д. И. Заболотного, К.:Здоров’я 1999, С.228

Արտաքին հղումներ