«ԵԱՀԿ Մինսկի խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''ԵԱՀԿ Մինսկի խումբ''' ({{lang-en|The OSCE Minsk Group}})՝, [[ԵԱՀԿ]] երկիր անդամների համանախագահների մի խումբ, որը գլխավորում է [[Արցախյան հակամարտություն|Արցախյան հակամարտության]] խնդրի խաղաղ կարգավորմանլուծման նպատակովգործընթացը<ref ստեղծվածname="alptransit201">[http://www.osce.org/mg/66926 միջնորդականThe հատուկOSCE խումբ:Minsk Group]</ref>։
Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է [[Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն|ԵԱՀԿ]] անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին: Խմբի անվանումըԱնվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով: Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև [[Հայաստան|Հայաստանի]] և [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանի]] ներկայացուցիչներից: Մանդատը ենթադրում էր «Արցախի Հանրապետությունից ընտրված և այլ ներկայացուցիչների որպես շահագրգիռ կողմեր հրավիրել բանակցությունների»: Թեև Արցախի Հանրապետությունը եղել է իրավահավասար կողմ ([[Ռուսաստան|Ռուսաստանի]] և [[Ղազախստան|Ղազախստանի]] նախագահների միջնորդությամբ՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի «Ժելեզնովոդսկյան կոմյունիկե», ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի միջնորդությամբ՝ 1993 թվականի հունիսի 14-ի «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց», Արցախի և Ադրբեջանի պաշտպանության բանակի ներկայացուցիչների բանակցությունների 1994 թվականի փետրվարի «Մոսկովյան արձանագրություն», Հայաստան, Արցախի և Արդբեջանի խորհրդարանների նախագահների «Բիշկեկյան արձանագրություն»), այնուամենայնիվ Միսնկի խմբի շրջանակներում Արցախի մասնակցության խնդիրը շարունակում է մնալ վիճահարույց:
 
Մինսկի խմբի ստեղծման մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո 1992 թվականի մարտի 26-ին [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի Անվտանգության Խորհուրդը որոշում ընդունեց ձեռնպահ մնալ որևէ խաղաղարար գործունեության մասնակցելուց: Միջնորդական գործընթացների հետագա ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 4 բանաձև ի պաշտպանություն ԵԱՀԿ այդ ջանքերի (1993 թվականի ապրիլի 29-ին՝ թիվ 822, հունիսի 29-ին՝ թիվ 853, հոկտեմբերի 14-ին՝ թիվ 874 և նոյեմբերի 11-ին՝ թիվ 884 բանաձևերը): 1992 թվականի հունիսի 15-ից սկսվեցին և մինչև 1993 թվականի հոկտեմբերի վերջը շարունակվեցին պարբերական բանակցությունները, որոնց ընթացքում դրսևորվեց ԵԱՀԿ պլանների անարդյունավետությունը: Այս հանգամանքը նպաստեց Ռուսաստանի նախազեռնողական զուգահեռ բանակցային գործընթացին, որն ավարտվեց 1994 թվականի մայիսի 12-ին կոնֆլիկտող կողմերի միջև զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով: Այդ ընթացքում շարունակվում էր իրականացվել կոնֆլիկտող կողմերի միջև մեծ քաղաքական համաձայնագրի ընդունման վերաբերյալ ծրագրի: Այդպիսի իրավիճակում Ռուսաստանը սկսեց վիճարկել ԵԱՀԿ-ի իրավունքը կարգավորել կոնֆլկտները [[Կովկաս|Կովկասյան տարածաշրջանում]], ինչը բերեց Մինսկի խմբի համանախագահողների ինստիտոտի ստեղծմանը, որում Ռուսաստանը ստացավ իրավահավասար համանախագահի կարգավիճակ՝ 1994 թվականի դեկտեմբերի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում:
27

edits