Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Ծնողների պահանջով 10 տարի իրավաբանություն է սովորել Կիևի և Պետերբուրգի համալսարաններում՝ ուսումը համատեղելով թատերական գործունեության հետ։ Որոշելով նվիրվել թատրոնին՝ վերցրել է Թաիրով ազգանունը («թաիր»՝ արաբերեն «արծիվ») և անցել [[լյութերականություն|լյութերականության]], որպեսզի չճնշվի նստակեցության սահմաններից։ Այդ ժամանակ էլ ամուսնացել է իր ազգականուհի Օլյայի հետ, որը Բեստուժևյան դասընթացների ֆիզմաթ բաժնի ուսանողուհի էր։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Մուրոչկան<ref name="Ионкис" />։
 
Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել [[1904]] թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և [[Անտոն Չեխով]]ի «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգի]]» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ [[1905]] թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։
 
1906-1907 թվականներին Պետերբուրգում եղել է [[Վերա Կոմիսարժևսկայա]]յի թատրոնի դերասան։ Մինչև 1913 թվականը Թաիրովը խաղացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Ռիգա]]յի, [[Ուլյանովսկ|Սիմբիրսկ]]ի թատրոններում, 3 տարի էլ Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատրոնում, որտեղ սկսել է ռեժիսորական գործունեությունը՝ 1908 թվականին բեմադրելով «Համլետ» և «[[Քեռի Վանյա (պիես)|Քեռի Վանյա]]» ներկայացումները։
Թաիրովի ներկայացումների խաղացանկը հետևյալն է՝ Պ․ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Ա․ Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» (1916), Ի․ Աննենսկու «Ֆամիրա Կիֆարեդ» (1916) և [[Օսկար Ուայլդ]]ի «Սալոմե» (1917)։ «Սալոմե» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել [[հոկտեմբերյան հեղափոխություն|հեղափոխական խռովություններից]]ից 3 օր առաջ։
 
<blockquote>«Կարդացեք «Հազար ու մի գիշերը» և Գոֆմանի ֆանտաստիկ պատմությունները, թերթեք [[Ժյուլ Վեռն]]ի, [[Մայն Ռիդ]]ի, Ուելսի էջերը, և այդ ժամանակ, հնարավոր է, դուք որոշակի պատկերացում կստանաք այն մասին, թե ինչպես առաջացավ Կամերային թատրոնը․․․»<ref>[http://www.teatrpushkin.ru/info/?content=item&item=729 Камерный театр] — на сайте МДТ им. Пушкина</ref>։</blockquote>
 
1929 թվականին Թաիրովը Գերմանիայից բերեցբերել է Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» պիեսը, որը նրան տվել էր հենց հեղինակը։ Պիեսը 1928 թվականին ռուսերեն թարգմանել են Լև Միկուլինը և Վադիմ Շերշենևիչը։ Ներկայացումը բեմադրվել է թատրոնի 15-ամյակին՝ 1930 թվականի հունվարի վերջին։ Ռեժիսորներն էին Ա․ Թաիրովը և Լ․
Լուկյանովը, իսկ նկարիչները՝ Ստենբերգ եղբայրները։ Դերակատարներն էին․ Մակհիտ՝ Յու․ Խմելնեցկի, Պիչեմ՝ Լև Ֆենին, Սելյա Պիչեմ՝ Ելիզավետա Ուվարովա, Պոլլի՝ Լ․ Նազարովա, Ջեննի՝ Նատալյա Եֆրոն, Լյուսի՝ Ե․ Տոլուբեևա, Բրաուն՝ Իվան Արկադին։
 
Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։
 
1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որըորի հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր [[Ալեքսանդր Բորոդին]]ի «Հարուստները» օպերան։ [[Լիբրետո]]յի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ [[Դեմյան Բեդնի]] էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես [[քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում]]։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը, Ստանիսլավսկին և այլք<ref>[http://www.hrono.ru/dokum/193_dok/19361116nkvd.php Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.]</ref>։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), [[Մաքսիմ Գորկի|Մ․ Գորկու]] «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։
 
1937 թվականին հրաման է ընդունվել Թաիրովի և Ռեալիստական թատրոնները միավորել [[Նիկոլայ Օխլոպկով]]ի ղեկավարությամբ։ Սակայն 2 տարբեր ստեղծագործ թիմերի համատեղ աշխատանքը չի հաջողվել, և 1939 թվականին Օխլոպկովն իր թատերախմբով հեռացել է Կամերային թատրոնից։
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Թաիրովն ու Ալիսա Կոոնեն Կամերային թատրոնի հետ տարհանվել են Ղազախական ԽՍՀ-ի Բալխաշ քաղաք, իսկ 1942 թվականի ապրիլին՝ [[Բարնաուլ]] ([[Ալթայի երկրամաս]])։ 1942 թվականին Ա․ Թաիրովը մտել է [[Հրեական հակաֆաշիստական կոմիտե]]ի կազմի մեջ։
 
1946 թվականի օգոստոսի 26-ին ընդունվումընդունվել է ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմի որոշումը՝ արտասահմանյան դրամատուրգիան գործնականորեն արգելելու մասին<ref>{{статья |автор = |часть = |заглавие = «О репертуаре драматических театров и мерах по их улучшению. Постановление ЦК РКП(б) от 26 августа 1946г.» |оригинал = |ссылка = |ответственный = |издание =Театр |место = |издательство = |год = 1946|том = |номер = 7-8|страницы = 6-10 }}</ref>։ 1949 թվականի մայիսի 9-ին կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ընթացքում Թաիրովը հեռացվել է Կամերային թատրոնից՝ չնայած այն հանգամանքին, որ դրանից քիչ առաջ՝ թատրոնի 30-ամյակի առթիվ պարգևատրվել էր [[Լենինի շքանշան]]ով։ Նույն թվականի հունիսի վերջին Թաիրովն Ալիսա Կոոնենի հետ տեխափոխվելտեղափոխվել է Վախթանգովի անվան թատրոն, բայց աշխատանքի չեն անցել։ 1950 թվականի օգոստոսին Կամերային թատրոնը վերանվանվել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն և այդպիսով դադարել գոյություն ունենալուց։
 
Թաիրովը մահացել է [[1950]] թվականի [[սեպտեմբերի 25]]-ին Մոսկվայում՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատանը]]։