Բացել գլխավոր ցանկը

Changes

Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։
 
1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որը հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր [[Ալեքսանդր Բորոդին]]ի «Հարուստները» օպերան։ [[Լիբրետո]]յի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ [[Դեմյան Բեդնի]] էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես [[քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում]]։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը․Մեյերհոլդը, Ստանիսլավսկին և այլք<ref>[http://www.hrono.ru/dokum/193_dok/19361116nkvd.php Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.]</ref>։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), [[Մաքսիմ Գորկի|Մ․ Գորկու]] «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։
 
1937 թվականին հրաման է ընդունվել Թաիրովի և Ռեալիստական թատրոնները միավորել [[Նիկոլայ Օխլոպկով]]ի ղեկավարությամբ։ Սակայն 2 տարբեր ստեղծագործ թիմերի համատեղ աշխատանքը չի հաջողվել, և 1939 թվականին Օխլոպկովն իր թատերախմբով հեռացել է Կամերային թատրոնից։
 
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Թաիրովն ու Ալիսա Կոոնեն Կամերային թատրոնի հետ տարհանվել են Ղազախական ԽՍՀ-ի Բալխաշ քաղաք, իսկ 1942 թվականի ապրիլին՝ [[Բարնաուլ]] ([[Ալթայի երկրամաս]])։ 1942 թվականին Ա․ Թաիրովը մտել է [[Հրեական հակաֆաշիստական կոմիտե]]ի կազմի մեջ։
 
Թաիրովը մահացել է [[1950]] թվականի [[սեպտեմբերի 25]]-ին Մոսկվայում՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատանը]]։
 
Թատրոնի փակման հետ կապված իրադարձություններին է նվիրված [[Բորիս Բլանկ]]ի «Թաիրովի մահը» ֆիլմը (2004), որտեղ ռեժիսորի դերակատարը [[Միխայիլ Կոզակով]]ն է, իսկ նրա մուսան՝ [[Ալլա Դեմիդով]]ը։
 
== Արվեստ ==