«Պանթեոն (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

աստվածների կաճառ
Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Pantheon_rome_2005may.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Pantheon_rome_2005may.jpg|alt=ancient temple fronted by eight hug...»:
(Տարբերություն չկա)

12:02, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Պանթեոն (հունարեն՝ πάνθεον), նշանակում է աստվածների կաճառ, բազմաստված կրոնների և դիցաբանության մեջ աստվածների ամբողջությունն է։

ancient temple fronted by eight huge pillars
Որպես տաճար գործածվող այս պանթեոնը կառուցվել է Հռոմում, 2-րդ դարում։
Պանթեոնը տվյալ մշակույթի աստվածների և աստվածուհիների վերանայումն է և արտացոլում է տվյալ հասարակության արժեքներ և նաև ինքնաիմաստավորումը։ Այն հասարակությունում, որի պանթեոնն առաջնորդում է շանթարգել աստվածությունը, ձևավորվում է հայրիշխանություն և գնահատվում են ռազմական հմտությունները։ Մեծ մայր աստվածուհու ղեկավարած պանթեոն ունենալը ենթադրում է գյուղական բնակավայրի հենքի վրա ձևավորված գյուղատնտեսական հասարակություն։ Եգիպտական պանթեոնին դիմակայել նշանակում է դիմակայել մի աշխարհհայացքի, որում մատնանշված են բնության ցիկլերի գյուղատնտեսական կարևորությունը, մահվան և հարության զգացողություններով։ Հունական պանթեոնը մի մետաֆոր է, կյանքի ավելի պրագմատիկ տեսակետ, որն արժևորում է արվեստը, գեղեցիկը և անհատի ուժը, նաև շատ ավելի թերահավատ է ընդհանրապես մարդկային բնույթի հանդեպ[1]։

1922 թվականին հրատարակած «Տնտեսություն և հասարակություն» աշխատության մեջ Մաքս Վեբերը քննարկում է աստվածների պանթեոնի և մոնոթեիզմի զարգացման միջև կապը։

Պանթեոն նաև նշանակում է տաճար, սրբազան վայր, որը նվիրված է ոչ թե կոնկրետ աստվածության, այլ՝ բոլոր աստվածներին միասին։ Նման կառույցներից ամենաճանաչվածը Հռոմի Պանթեոնն է։ Հին Հռոմեական կայսրությունը բազմամշակութային և բազմազգ տերություն էր, որի քաղաքացիները իրենց մշակութային առանձնահատկություններից ելնելով պաշտում էին տարբեր աստվածների։ Նման տաճարը կառուցումը ներքին քաղաքականության դրսևորում էր՝ որպես կրոնական սինկրետիզմը ընդունելու նշան։ Այստեղ տարբեր կրոնական ավանդույթների հետևորդները կարող էին պաշտել իրենց աստվածներին։ Տաճարը հետագայում վերաօծվել է իբրև քրիստոնեական սրբավայր 609 թվականին Բոնիֆացիոս IV պապի կողմից։

Բալթիական պանթեոն

  • Դյավաս ֊ Գերագույն աստվածն է։
  • Դյավաս Սյանյալիս — Աստծո դրսևորում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ առանձին աստվածություն է, ուսուցիչ և մարդկանց հովանավոր։ Պատկերվում է աղքատ ծեր ճամփորդի տեսքով։ Հմուտ է մոգության և բժշկության բնագավառներում։
  • Պրաամժյուս— Աստծո մակդիրներից է։
  • Աուշրինե— Դյավաս աստծո դուստր (դյավայտե), լուսաբացի աստվածուհին է, անունը նշանակում է վաղորդյան աստղ։ Այս կերպարը տարբեր զուգահեռներ ունի վեդայական Ուշասի, հունական Էոսի, հռոմեական Ավրորայի հետ։ Հայտնի է նաև Աուշրա անունով, որ նշանակում է արշալույս։
  • Դալյա — Ճակատագրի և մանածագործության աստվածուհին է։
  • Գաբիա — Գերագույն աստծո դուստրը՝ դյավայտե, Սրբազան կրակը պաշտպանող աստվածուհին է։
  • Լայմա — Հաջողության և ճակատագրի աստվածուհին է։
  • Մենուո — Գերագույն աստծո որդին է՝ դյավայտիս, լուսնի աստվածն է։
  • Պյարկունաս — Գերագույն աստծո որդին է՝ դյավայտիս, շանթի և որոտի աստվածն է՝ համարժեք սլավոնական Պերուն աստծուն։
  • Սաուլե — Արևի աստվածուհին է, նրա անունից է ծագել Солнце բառը։
  • Աշվյանյայ— Աստվածային երկվորյակներ, որոնք վարում են արևի աստվածուհու կառքը։ Վեդայական Աշվինաների համարժեքն են։
  • Վակարինե — Երեկոյան աստղ։
  • Վիտաուտուս — Ձիերին խնամող աստված է։
  • Ժյամինա — Հողի աստվածուհին է։
  • Պիզյուս — Պտղաբերության և ամուսնության աստվածն է։
  • Դյայվես Վալդիտոյոս — Մարդկային կյանքի թելը մանող աստվածուհին է։ Յոթ քույր ունի, իր գործառույթներով նման է հունական մոյրաներին և սկանդինավյան նորնաներին։ Կապված է Դալյա և Լայմա աստվածուհիների հետ։
  • Ժվայգժդես— Աստղերն են, Արև մոր և Լուսին հոր զավակները։ Նրանցից կարևորը Աուշրինեն է ՝ վաղորդյան աստղը։ Աուշրինեի քույրերը , ինչպես օրինակ Վակարինեն կամ Վակարեն՝ Երեկոյան աստղը, պակաս կարևոր են, առասպելներում նույնպես հանդիպում են, սակայն ՝ ավելի հազվադեպ։

Ծանոթագրություններ

  1. Christopher R. Fee, Gods, Heroes, & Kings: The Battle for Mythic Britain (2004), p. 13.