Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։
 
1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որը հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր [[Ալեքսանդր Բորոդին]]ի «Հարուստները» օպերան։ [[Լիբրետո]]յի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ [[Դեմյան Բեդնի]] էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես [[քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում]]։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը․ Ստանիսլավսկին և այլք<ref>[http://www.hrono.ru/dokum/193_dok/19361116nkvd.php Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.]</ref>։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), [[Մաքսիմ Գորկի|Մ․ Գորկու]] «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։
 
== Արվեստ ==