«Մասնակից:Chochonacho/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սինուսիտ''' (նոր լատ․ ''sinusitis'', լատ․ ''sinus''՝ ծոց, ''itis''՝ բորբոքում, հոմանիշներ՝ '''սինուիտ, ռինոսինու...»:
(Տարբերություն չկա)

09:05, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Սինուսիտ (նոր լատ․ sinusitis, լատ․ sinus՝ ծոց, itis՝ բորբոքում, հոմանիշներ՝ սինուիտ, ռինոսինուսիտ)՝ քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում։ Հանդես է գալիս, որպես սուր հարբուխի, գրիպի կամ այլ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դիմային վնասվածքների հետևանոքով առաջացած բարդություն։ Սինուսիտ կարող են առաջացնել ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները։ Հիմնական ախտանիշներից են շուրջքթային և մերձճակատային շրջաններում ծանրության զգացումը կամ ցավը գլխի կտրուկ շարժումների դեպքում։ Երեխաների մոտ սինուսիտի զարգացումը կարող է ախտորոշվել հարբուխի նահանջից հետո կրկին մարմնի ջերմաստիճանի բարձրացում և քթարտադրություն։ Սինուսիտը ամենից հաճախ ախտորոշվում է 3-15 տարեկան երեխաների մոտ։ Բուժումը ներառում է քթի հարակից խոռոչների դրենաժ և հակամիկրոբային թերապիա․ վիրուսային սինուսիտը չի պահանջում հակաբիոտիկների ընդունում։

Դասակարգում

Բնույթով՝

Սուր՝ 750 374 ախտորոշում տարվա ընթացքում

Քրոնիկ 1 863 757 ախտորոշում տարվա ընթացքում

Ձեւով:

Էքսուդատիվ՝

Սերոզային

Կատառալ

Թարախային

Արդյունավետ՝

Միջպատային հիպերպլաստիկ

Պոլիպային

Ըստ էտիոլոգիական գործոնի՝

Տրավմատիկ

Վիրուսային

Մանրէային,

Սնկային

Խառը

Ալերգիկ

Դեղորայքային

Սեպտիկ և ասեպտիկ

Վայրի տեղայնացմամբ առանձնացնում են՝

Հայմորիտ (վերին ծնոտի սինուսիտ) — վերին ծնոտի խոռոչի բորբոքում

Ֆրոնտիտ (ճակատային սինուսիտ) — ճակատոսկրի ծոցի բորբոքում

Էտմոիտիդ՝ մաղոսկրի բորբոքում

Սֆենոիտիդ՝ սեպոսկրի ծոցի բորբոքում

Հիվանդության բորբոքային գործընթացի դեմքի մի կեսի բոլոր խոռոչներում համընդհանուր տարածման դեպքում հիվանդությունն ունի հեմսինուսիտ անվանումը, իսկ երկկողմանի բորբոքման դեպքում՝ պանսինուսիտ։