«Շամախի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացնում եմ լրացուցիչ տեղեկություններ
Տող 67.
 
'''Շամախի'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=55}}</ref> ({{lang-az|Şamaxı}}), քաղաք ներկայիս [[Ադրբեջանական Հանրապետություն]]ում, [[Շամախու շրջան]]ի վարչական կենտրոն։
 
Շամախի քաղաքը հայտնի է եղել իր բարձրորակ [[Հայկական գորգ|գորգերով]], բարդ ու պարզ եղանակներով գործվող կարպետներով և [[Մետաքսագործություն|մետաքսագործությամբ]]: Շամախի քաղաքին և նրա բնակչության կազմին անդրադարձել է [[Մակար Բարխուդարյան|Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց]]<nowiki/>ը իր «Աղվանց երկիր ու Դրացիք» ստեղծագործությունում: Այդ գրքում Բարխուդարյանցը նշում է, որ Շամախի քաղաքի բնակչության մեծ մասը գաղթել են [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի]] գավառներից: Բնակչությունը զբաղվել է վաճառականությամբ և տարբեր արհեստներով: Զարգացած է եղել հատկապես մետաքսագործությունը: Շամախի գյուղերի մեծ մասը եղել են հայաբնակ, որտեղ բնակչության հիմնական զբախմունքը գորգագործությունն էր:
 
[[Լևոն Խաչիկյան|Լևոն Խաչիկյանը]], խոսելով Շամախիի մասին մեջբերում է 15-րդ դարի Վենետիկցի ճանապարհորդներ [[Ջոսավատ Բարբարո|Ջոսավատ Բարբարոյին]] (1413-1494) և [[Ամմբրոջո Կոնտարինի|Ամբրոջո Կոնտարինիին]] (1429-1499), որոնք լինելով Շամախիում գրում են, որ այստեղ կա 4-5 հազար տուն և բնակիչները հիմնականում հայեր են, որոնք տեղում արտադրում են «թալման »կամ «դեհլեմի» կոչված մետաքսյա կտորներ, կտավներ: Ուշագրավ են Գ. Պողոսյանի գրքում զետեղված 16-րդ դարի 60-ական թվականներին Անգլիացի հեղինակ Էդուարդսի նյութերը Շամախիի մասին, որտեղ խոսվում է, թե ինչպես Շամախիի և շրջակա հայկական գյուղերի բնակիչները մետաքսի առևտուր են անում Հալեպում վենետիկցիների հետ.«մեկ հայկական գյուղը,-գրում է Էդուարդսը,-ամեն տարի 400, 500 ջորի բարձած մետաքս է տանում [[Հալեպ]], իսկ այնտեղից բերում են վենետիկյան մահուդ»։ Իսկ ռուս վաճառական Ֆ. Կոտովը նշում է, որ 1623-1624թթ. Շամախին ուներ մի քանի քարավանատուն, որոնցից մեկը, որտեղ կանգ էին առնում ռուս վաճառականներ կոչվում էր «Արմյանսկոյե»:
 
Շամախին հին ու բարեշեն քաղաք է, ունի 1300 շեն գյուղեր: 19-րդ դարում Շամախին դադարում է միջազգային կարևոր կենտրոն լինելուց: Սակայն հայ բնակիչները շարունակում էին զբաղվել արհեստներով և առևտրով<ref>{{Cite book|title=ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին|last=Խաչիկյան|first=Լևոն|publisher=|year=1950|isbn=|location=|pages=}}</ref>:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շամախի» էջից