«Զախեր (հյուրանոց)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
== Պատմություն ==
 
1876 թվականին Էդվարդ Սաքերը գնում է [[Վիեննայի պետական օպերա]]յի շենքի հետնամասում գտնվող ռենեսանսի ոճով կառուցված շենքը և այնտեղ բացում ''Hotel de l’Opera'' հյուրանոց-ռեստորանը: Լինելով [[Սաքեր (տորթ)|Սաքեր]] տորթի ստեղծող, գյուտարար, [[Ֆրանց Սաքեր]]ի որդին՝ Էդվարդը, որպես համադամագետ, արագորեն ձեռք է բերում հռչակ և հեղինակություն: Արդյունքում հյուրանոցը վերանվանվում է Սաքեր<ref name="аа"/><ref name="ասս"/>:
 
[[Պատկեր:Anna-Maria-Sacher-1908.jpg|250px|մինի|Աննա Մարիա Սաքեր, 1908 թ.]]
1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր [[Աննա Սաքեր|Աննա Մարիա Ֆուքսի]] հետ: Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը: 1892 թվականին Էդվարդ Սաքերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը: Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով<ref name="cosmopolis">[http://www.cosmopolis.ch/reisen/wien/hotel_sacher.htm Hotel Sacher Wien: Geschichte, Hotelkritik.]{{ref-de}}</ref>: Այդ ժամանակաշրջանի համար Աննա Սաքերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի [[ֆրանսիական բուլդոգ]]ի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Սաքեր բուլդոգ: Աննա Սաքերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար<ref name="ասս"/>:
 
Իր հիմնադրման ամենասկզբից Սաքեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է [[Ավստրո-հունգարական կայսրություն|Ավստրո-հունգարական կայսրության]] կայսերական տան մատակարար: Էդվարդ Սաքերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը: Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Սաքեր հյուրանոցում: Սաքեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ: