«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
=== Ներքին ականջ ===
[[Պատկեր:Basel 2012-10-05 Batch 2 (22).JPG|thumb|[[Ներքին ականջ]]]]
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է [[անդաստակ]]ից, [[խխունջ (ականջ)|խխունջից]] և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից ([[հավասարակշռության օրգան]])։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային [[բջիջներ]], որոնց միջոցով [[ականջախեցի]]ն, [[լսողական անցուղի]]ն, [[թմբկաթաղանթ]]ը և [[լսողական ոսկրիկներ]]ը փոխանցում են [[ձայնային ալիք]]ները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են [[գլխուղեղի կեղև]], որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
 
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է [[ձայն]]ի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
Անանուն մասնակից