«Սեյմարե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|ArthurZQ}}
'''Սեյմերե''' ({{lang-fa|سیمره}} [simareh]), Իրանի[[Իրան]]<nowiki/>ի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ<ref>{{cite web|title=Seimare Project|url=http://en.iwpco.ir/Seimare/default.aspx|publisher=IWPCO|accessdate=4 July 2011}}</ref>:
 
Սեյմերեն սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքի ձյունոտ բարձունքներից և, հոսելով Դարեհշահր[[Դարեհ շահր]] և [[Շիրվան (պատմական երկրամաս)|Շիրվան]] քաղաքային օկրուգներով, Գավմիշան կամրջից քիչ հեռու թափվում է [[Կաշկան]] գետը՝ առաջացնելով Կերխե գետը:
 
Սեյմերե գետը առաջանում է երկու գետերի միախառնումից՝ Գամասիաբ գետի, որը սկիզբ է առնում Լուրեստան գավառի Գարին և [[Համադան]] նահանգի Նախավարդ լեռներից և Կարասու գետի, որը սկիզբ է առնում Ալվանդ լեռից:
 
Սեյմերե գետը [[Լուրեստան]] գավառի ամենակարևոր, խոշոր և ջրառատ գետն է:
 
Արաբներն այս շրջանն անվանել են Սեյմերե, գետի անունը գալիս է այստեղից: Սկզբնապես այս տեղանքը անվանել են Մեհրգանկադե, իսկ գետը հայտնի է եղել որպես Ավկանի կամ Խավասպ: Հետագայում արաբները փոխել են անվանումը, որը և պահպանվել է մինչ օրս:
 
== Աշխարհագրական տեղեկություններ ==
Սկիզբ է առնում [[Կերմանշահ]] գավառում Գամասիաբայի և կարասուի միախառնումից, գավառի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից: Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Կերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Կերմանշահ և լուրեստան գավառներում գետին միանում են Դերե-Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները: Այս տեղանքում Սեյմերե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով: Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է: «Պոլ-է- թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3մ լայնությամբ ջրվեժ: Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե-Շիրվան, Աբե-Սաիխ, Թանգե- Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով: Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Կերխե գետը<ref>http://seeiran.ir/رودخانه-سیمره/</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սեյմարե» էջից