«Նոյշվանշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
1969-1873 թվականներին կառուցվեցին դարպասները՝ պարիսպները։ Արքայի հանգստասենյակները գտնվում էին 3-րդ հարկում, իսկ 2-րդ հարկի հարմարավետ սենյակները նպաստում էին ամբողջ կառույցի հարմարավետությանը։ Սկսած 1873 թվականից սինարարական աշխատանքներն ընթանում էին շատ լարված ռիթմով, չնայած որ տասնամյակներ անց դեռևս ավարտված չէին, թագավորը 1884 թվականին որոշեց տեղափոխվել ամրոց։ Մեկ տարի անց ամրոցում նշեցին Լյուդվիգ 2-րդի մոր՝ Մարիայի ծննդյան 60-ամյակը։ Թագավորն ամրոցում ապրեց 172 օր, մահացավ 1886 թվականին, սակայն դեռևս ավարտված չէր ամրոցի կառուցումը։
 
=== Շինարարության պատմությունըպատմություն ===
Շքամուտքի և փակ պատշգամբի համար ավազաքարը բերվել է Նյուրտինգենից՝ [[Վյուրտեմբերգ]] մարզից, պատուհաների, սյուների համար մարմարը բերվել է [[Զալցբուրգ]]ից:Շինանյութերի մեծ քանակությունը վերամբարձ կռունկի օգնությամբ, սայլակներով բարձրացվել են շինության արևմտյան կողմից սայլակներով։ Վերամբարձ բլոկների հատուկ համակարգերի օգնությամբ շինանյութը տեղափոխվում և դնում էին համապատասխան տեղերում։ ։
 
Տող 15.
[[1880]] թվականին շինարարությունով զբաղված էին 209 հյուսներ, քարտաշներ, բանվորներ։ [[1886]] թվականին թագավորի մահից հետո շինարարական բոլոր աշխատանքները դադարեցվեցին։ Թագավորի մահվան ժամանակ ամրոցի գինն աճեց մինչև 7,5 միլիոն մարկ, մինչդեռ նախագծի սկզբնական գինը կազմել էր 3,2 միլիոն մարկ։ Թագավորն ինքն իր վարկատուներին հսկայական գումար էր պարտք մնացել։ Լյուդվիգի մահից 2 շաբաթ հետո ամրոցի խնամակալը որոշեց ամրոցի այցելությունները դարձնել վճարովի, որպեսզի վերադարձնի պարտքերը և ավարտին հասցնի կիսատ մնացած շինարարական աշխատանքները։Մի քանի տարվա ընթացքում ավարտվեցին աշխատանքները, բայց թագավորի նպատակները լրիվ չէին իրագործվել՝ վերջնականապես չէր ավարտվել ասպետական սրահի, եկեղեցին իր 90 մետրանոց աշտարակով ընդհանրապես չէր կառուցվել, նաև մի քանի շինություններ, շինության արևմուտքում չկառուցվեց նաև շքապատշգամբներով և շատրվաններով մեծ այգին։
Համենայն դեպս ամրոցը դարձավ գլխավոր տեսարժան վայրերից մեկը, 1899 թվականին պարտքն ամբողջությամբ մարվեց և այդ ժամանակից Նոյշվանշտայն ամրոցը դարձավ թագավորության շահույթի հիմնական աղբյուրը՝ ամղջ աշխարհից օրեցօր հրապուրելովնորանոր զբոսաշրջիկների։
 
== Համայնապատկեր ==
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}