«Ինֆրակարմիր ճառագայթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Աղբյուրներ ==
Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուրները բազմազան են։ Այդպիսի ճառագայթում տալիս են բոլոր ատոմները։ Եթե ատոմների հիմնական ռեզոնանսային անցումներից կարելի է ստանալ ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթի ճառագայթում, ապա երկրորդ և հաջորդ ռեզոնանսային անցումներից որպես կանոն ստացվում է մոտիկ և հեռու ինֆրակարմիր տիրույթների ճառագայթում։ Ինֆրակարմիր ճառագայթներ ստացվում են նաև մոլեկուլներից։ Մոլեկուլային սպեկտրները կազմված են էլեկտրոնային, տատանողական և պտտական սպեկտրներից։ Էլեկտրոնային սպեկտրն ընկած է տեսանելի տեսանելի և մոտիկ ինֆրակարմիր տիրույթներում, տատանողական սպեկտրը՝ հիմնականում ինֆրակարմիր (2.5-50 մկմ), իսկ պտտական սպեկտրը՝ հեռու ինֆրակարմիր և [[ռադիոալիք]]ային տիրույթներում։1911-ինտիրույթներում։ 1911 թվականին գերմանացի գիտնականներ Գ. Ռուբենսը և Օ. Բայերը ինֆրակարմիր ճառագայթներ հայտնաբերեցին [[սնդիկ]]ի գոլորշիներում (340 մկմ)։Ինֆրակարմիր։ Ինֆրակարմիր ճառագայթների հարուստ աղբյուր է [[Արեգակ]]ը, որի ճառագայթած էներգիայի մոտ կեսն ընկած է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում։ Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուր են նաև [[շիկացման լամպ]]երը և ընդհանրապես բացարձակ զրոիցզրոյից տարբեր ջերմաստիճան ունեցող բոլոր մարմինները։ Մարմնի ջերմաստիճանի փոքրացմանը զուգընթաց ճառագայթման մաքսիմումը տեղաշարժվում է դեպի հեռու ինֆրակարմիր տիրույթը։
 
== Կիրառությունը ==
Նյութերի հետ ունեցած փոխազդեցության առանձնահատկությունների շնորհիվ ինֆրակարմիր ճառագայթներն ունեն կիրառության որոշակի ոլորտ։ Ինֆրակարմիր ճառագայթները կլանվում են ընտրողաբար։ Որոշ նյութեր ([[էբոնիտ]], [[ֆիբր]], [[կաշի]]) թափանցիկ են ինֆրակարմիր տիրույթում։ Այս հատկությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և չափել նյութերի բնութագրիչ որոշ պարամետրեր։ Ինֆրակարմիր ճառագայթները համեմատաբար քիչ են ցրվում մթնոլորտում և առանց նկատելի կորուստների կարող են տարածվել մի քանի տասնյակ կմ։ Ինֆրակարմիր ճառագայթների այդ հատկությունն օգտագործվում է [[աստղաֆիզիկա]]կան հետազոտություններում, լուսանկարչության բնագավառում (ինֆրակարմիր լուսանկարչություն)։Ինֆրակարմիր։ Ինֆրակարմիր ճառագայթների կիրառության ոլորտը սկզբունքորեն ընդլայնվեց և խորացավ արհեստական հզոր աղբյուրների՝ [[լազեր]]ների ստեղծումից հետո։
 
{{Արտաքին հղումներ}}