«Ռադիո Հայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 62.
[[«Ռադիո Հայ»]] խմբագրությունը հիմնադրման պահից մինչ այսօր ներկայացնում է ընդհանուր ուղղվածության ռադիոծրագիր։
 
Ներկայումս [[«Ռադիո Հայ»]] խմբագրության եթերացանկի հիմքում են նորությունների թողարկումները, տեղեկատվական և վերլուծական հաղորդումները, ինչպես նաև թեմատիկ ծրագրեր մշակույթի, պատմության, Հայաստանի սոցիալական և հանրային կյանքի վերաբերյալ, քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ գյուղատնտեսության, հարկային և վարկային և այլն, և իհարկե՝ ռադիոկայանի եթերի կորիզը կազմող բարձրորակ ազգային երաժշտություն։ 20 տարվա հեռարձակման ընթացքում հավաքվել է 12000-ի չափ կատարում, եթեր է տրամադրվել և ճանաչվելու հնարավորություն է տրվել ավելի քան 500 հայկական կատարողի։ Այս տարիների ընթացքում մեր հյուրերն են եղել մշակույթի, գիտության, քաղաքականության ոլորտներում աչքի ընկնող բազմաթիվ մարդիկ, ինչպե նաև սփյուռքի, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
[[«Ռադիո Հայ»]]-ի խմբագրությունը հանրապետական սփռման լիցենզիա ստանալուց հետո նախատեսում է, որ հեռարձակվող ծրագրերի բովանդակությունը մնալու է 100 տոկոսով ազգային և հասցեագրված է լինելու հասարակության գրեթե բոլոր տարիքային և սոցիալական խմբերին։ Խմբագրության ծրագրային ընդհանուր ֆորմատը կազմվելու է երեք հիմնական բովանդակային ուղղություններից․