«Հյուրանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
 
Նորագույն շրջանի Հայաստանում առաջին հյուրանոցները կառուցվել են 1926-1932 թվականներին։ Երևանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ [[Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել]], «[[Սևան (հյուրանոց)|Սևան]]» (երկուսն էլ կառուցվել է ճարտարապետ [[Նիկողայոս Բունիաթյան|Նիկողայոս Բունիաթյանը]]) և Գյումրիում՝ «[[Լենինական]]» (ճարտարապետ Դ. Չիսլյան), հետագայում՝ նաև Վանաձորում, Կապանում, Ալավերդիում, Վաղարշապատում և այլուր։ 1950-1970 ական թվականներին կառուցվել են Երևանում՝ «[[Արմենիա Մարիոթ]]» (ճարտարապետ [[Մարկ Գրիգորյան]]), «[[Անի Պլազա Հոթել]]» (ճարտարապետներ՝ [[Ֆենիքս Դարբինյան]], [[Ֆելիքս Հակոբյան]], [[Էդուարդ Սաֆարյան]]) և [[Դվին (հյուրանոց)|«Դվին»]] (ճարտարապետներ՝ [[Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)|ԱշոտԱլեքսանյան]], Ֆելիքս Հակոբյան, Էդուարդ Սաֆարյան), [[Լենինական]]ում (ճարտարապետ Դ. Դազազյան), Դիլիջանում (ճարտարապետ Հ. Աչյան), [[Ստեփանավան]]ում (ճարտարապետ Շ. Սահակյան), [[Իջևան]]ում (ճարտարապետ Պ. Թումանյան), [[Արտաշատ]]ում ( ճարտարապետ Ե. Մելիքյան) և այլն։
 
 
Հյուրանոցային տնտեսությունը առաջացել և զարգացել է հասարակության զարգացմանը զուգընթաց:Մեր թվարկությունից մոտավորապես 2000 տարի առաջ ստեղծվեցին առաջին հյուրընկալության տները՝ հին արևելյան քաղաքակրթությունում, որոնք դարձան ժամանակակից հյուրանոցների նախատիպերը: Հռոմեացիները առաջիններից էին, ովքեր Հռոմ այցելած ճամփորդների համար սկսեցին կառուցել հյուրընկալության տներ:Հյուրատները սովորաբար կառուցվում էին մեծ ճանապարհներին մոտ:
Արևմուտքում, Ասիայում և Անդրկովկասում առևտրական կապերի զարգացումը մեծ դեր ունեցավ հյուրընկալության ոլորտի զարգացման գործում: Ճանապարհներին կից կառուցվեցին քարվանսարաներ՝ քարավանների գիշերելու համար, որոնք նախատեսված էին թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար:
Հետագայում՝ այդ ժամանակների հյուրընկալության տնտեսության օբյեկտների ձևավորման և վերակառուցման վրա ազդեցին նաև կրոնական ավանդույթները: Ուխտագնացների հոսքերը դեպի կրոնական վայրեր շատացան, նրանք հանգրվան էին գտնում եկեղեցիներում և մենաստաններում, որոնցում բոլոր ծառայությունները անվճար էին:
Անգլիայում՝ Հենրիխ IV-ը, 1500-ական թվականներից սկսած եկեղեցու սեփականություն դարձրեց հասարակական սեփականությունը և ճամփորդները՝ անվճար սնվելու և գիշերելու փոխարեն, ստիպված գիերակաց էին փնտրում մասնավոր հանգրվանատներում:
12-13-րդ դարերում հանգրվանատներ առաջացան նաև Ռուսաստանում, որոնք կոչվեցին փոսեր: Փոստային կապի զարգացման ժամանակաշրջանը, զբոսաշրջային բիզնեսի հաջորդ նշանակալի փուլն էր, երբ արդեն ճանապարհորդում էին դիլիժանսներով:
Առաջին հազարամյակի վերջում միջերկրածովյան ամբողջ տարածքը՝ զավթողական նվաճումների հետևանքով, հայտնվեց հռոմեական կայսրության տիրապետության տակ, ինչի հետևանքով զբոսաշրջությունը Հռոմում զարգացավ:
Իսկ Հունաստանում տուրիզմի զարգացման գլխավոր խթանը Օլիմպիական խաղերն էին, որոնք տեղի էին ունենում Օլիմպոս քաղաքում:Այդ ժամանակահատվածում Օլիմպիական խաղերի հայրենիքում կառուցվում էին բազմաթիվ ժամանակավոր կացարաններ:
15-րդ դարի վերջին ձևավորվեց բուրժուազիան, որի ներկայացուցիչները ունեին ճանապարհորդելու և՛ ժամանակ, և՛ հնարավորություն:
Արդեն 18-րդ դարում` Ֆրանսիայում, առաջացավ <<Հյուրանոց>> բառը: Բազմաբնակարան շենքեր, որտեղ բնակարանները որոշակի ժամանակահատվածով՝ օր, շաբաթ, ամիս, վարձով էին տրվում, կոչվեցին հյուրանոցներ: <<Հյուրանոց>> տերմինը մեծ տարածում գտավ Ամերիկայում:
ԱՄՆ-ում առաջին հյուրանոցը բացվեց 1794 թվականին և կոչվեց <<Սիթի>>, որը գտնվում էի Նյու Նորքում և ուներ 70 սենյակ: 1829 թվականին բացվեց առաջին մեկաստղանի հյուրանոցը՝ <<Տրեմնոտ>> անվամբ: ԱՄՆ-ում կենտրոնական ջեռուցման համակարգով հյուրանոցներ կար, արդեն՝ 19-րդ դարում:
Եվրոպայի և Ամերիկայի խոշոր քաղաքներում հինգաստղանի հյուրանոցներ ստեղծվեցին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, որոնք բավարարում էին հին արիստոկրատների և նոր միլիոնատերերի պահանջմունքները:
Ռուսաստանում նույնպես կառուցվեցին նմանատիպ հյուրանոցներ, օրինակ՝ <<Մետրոպոլը>>, <<Նացիոնալը>, <<Եվրոպան>>:
==Հյուրանոցային դասակարգում==
Հյուրանոցներում մատուցվող ծառայություններից ելնելով, հյուրանոցները կարող ենք դասակարգվել՝
*Մեկաստղանի հյուրանոց- Երկտեղանոց համարում կան՝ զգեստապահարան, աթոռ, լվացարան, երկուական սրբիչ այցելուներից յուրաքանչյուրի համար, հայելի: Նման համարի մակերեսը՝ 8-10 ք/մ է: Յուրաքանչյուր 7-8-րդ օրը պետք է փոխվի սպիտակեղենը, 3-4-րդ օրը՝ սրբիչները, սենյակի մաքրում պետք է կատարվի ամեն օր:
*Երկաստղանի հյուրանոց-Այստեղ ծառայությունները և հարմարավետությունը նույն մակարդակի վրա են, ինչպես մեկաստղանի հյուրանոցում, սակայն սպիտակեղենը փոխվում է յուրաքանչյուր 6-րդ օրը:Սովորաբար լոգասենյակը և զուգարանը գտնվում են համարում: Այսպիսի հյուրանոցներում լինում են ռեստորան կամ սրճարան:
*Երեքաստղանի հյուրանոց-Այս մակարդակից սկսած յուրաքանչյուր համարում լինում է լոգասենյակ և զուգարան, ռադիո, զուգարանում աթոռակ և այլն: Գրեթե բոլոր համարներում առկա է հեռուստացույց և օդորակիչ, սենյակների մակերեսը 10-12 ք/մ է: Սրբիչները փոխվում են ամեն օր, իսկ սպիտակեղենը շաբաթական 2 անգամ: Հյուրանոցի տարածքում կարող է լինել լողավազան, ռեստորան, վերահսկվող ավտոկանգառ, տարադրամի փոխանակման կետ, բիզնես-կենտրոն և այլն:
*Չորսաստղանի հյուրանոց-Այս կարգի հյուրանոցներում առկա են նախորդ կարգերի բոլոր ծառայությունները, առկա են նաև մինի-բար, հեռախոս, պահոց, անհատական օդափոխիչ, լոգանքի պարագաներ և վարսահարդար: Սրբիչները և սպիտակեղեն փոխվում են ամեն օր, համարի մակերեսը 13 ք/մ է: Լրացուցիչ ծառայություններից են՝ լվացքատան ծառայությունը, հագուստի մաքրումը և արդուկումը նաև նախաճաշի մեյուի տրամադրումը: Հյուրանոցի տարածքում առկա են սպորտառողջարանային համալիր, գեղեցկության սրահ, լողավազան, շոգեբաղնիք, դահլիճ, ռեստորան նաև կա մեքենա վարձակալելու հնարավորություն:
*Հինգաստղանի հյուրանոց-Չորսաստղանի հյուրանոցում գործող բոլոր ծառայությունները առկա են նաև այս կարգում, սակայն այստեղ սպասարկումը ավելի բարձրակարգ է: Համարում երբեմն կարող է լինել հեռախոս լոգարանում և երկրորդ սանհանգույց: Հինգաստղանի հյուրանոցներում առկա են մեծ թվով լրացուցիչ ծառայություններ (նախաճաշի և ընթրիքի մատուցում համարում, տարադրամի փոխանակման կետ, լվացքատուն, հուշանվերների վաճառք), այս դասի հյուրանոցներում առկա են նաև ընտանեկան համարներ և մի քանի վերելակ:
Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ յուրաքանչյուր երկրում տրամադրվող ծառայությունները կարող են տարբերվել, ազգային մոտեցումներից ելնելով:
 
 
 
 
== Արտաքին հղումներ ==
* [http://adb.am/listings/category/hotels/ Տեղեկատու էջեր Հայաստանում գործող հյուրանոցների մասին]
== Գրականություն ==
*<<Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում>>, հեղինակ՝ Քրիստինե Հակոբյան, Երեվան 2012
էջ՝ 5,6,7,8, 41, 42, 43
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=458}}