«Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
 
== Պատմություն==
=== ՍտեղծումըՍտեղծում ===
ԳՖՀ ստեղծվել է [[Գերմանիա]]յի անվերապահ կապիտուլյացումից ([[1945]]) հետո, նրա տերիտորիայում կազմավորված [[ԱՄՆ]]-ի, [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի օկուպացիոն գոտիների սահմաններում։ Դա արդյունքն էր գերմանական ազգը պառակտելու, Պոտսդամի համաձայնագիրը ձախողելու և արևմտյան գոտիներն անջատելու [[Քաղաքականություն|քաղաքականության]], որ վարում էին արևմտյան երեք տերությունները' հենվելով Արևմտյան Գերմանիայի մոնոպոլիստական շրջանների վրա։ ԳՖՀ ստեղծելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, [[Բելգիա]]յի, [[Նիդերլանդներ]]ի և [[Լյուքսեմբուրգ]]ի [[Լոնդոն]]յան խորհրդակցություններում ([[1948 թվական]]ի մարտ-հունիս)։ 1948 թվականի հունիսի 20-ին անջատ դրամական ռեֆորմ անցկացվեց [[Արևմտյան Գերմանիա]]յում։
 
=== Սահմանադրություն ===
=== Սահմանադրությունը ===
 
[[1949 թվական]]ի [[մայիսի 23]]-ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, իսկ սեպտեմբերի 7-ին Բոննում գումարվեց առաջին Բունդեստագը, որն ընտրեց կոալիցիոն կառավարություն Կ․Ադենաուերի' [[1945 թվական]]ին։ Սեպտեմբերի 12-ին երկրի պրեզիդենտ ընտրվեց Թ․Տոյսը (1948 թվականին կազմավորված Ազատ դեմոկրատական կուսակցության՝ ԱԴԿ հիմնադիրներից մեկը)։ ԳՖՀ-ում սկսեց արագորեն վերածնվել գերմանական մոնոպոլիաների իշխանությունը։ [[1950 թվական]]ի վերջին տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Իսկ [[1965 թվական]]ին արդ․ արտադրանքի ծավալը հասավ Ֆրանսիայի, [[Իտալիա]]յի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ միասին վերցրած։ ԳՖՏ վարում Էր ռևանշի, [[1937 թվական]]ի սահմաններում Գերմանիայի վերածնման, ԳՖՀ-ի բռնի կլանման քաղաքականություն։ 1950-ին ոստիկանական կազմավորումների անվան տակ ԳՖՀ-ին թույլատրվեց սեփական բանակ ստեղծել։ 1950-ին ԳՖՀ դարձավ Եվրոպական խորհրդի, 1951 թվականին՝ Ածխի ու պողպատի եվրոպական միավորման (ԱՊԵՄ) անդամ։ 1955 թվականի մայիսի 5-֊ին ուժի մեջ մտան փարիզյան համաձայնագրերը, որոնք հռչակեցին ԳՖՀ-ի սուվերենությունը։ Սակայն արևմտյան տերություններն իրենց վերապահեցին նրա քաղաքականությանը վերահսկելու առանձնաշնորհը, ներառյալ «արտակարգ դրություն» հայտարարելու իրավունքը, որի դեպքում իշխանությունն ամբողջովին անցնում է իրենց ձեռքը։
 
=== ԲանակնԲանակ ու տնտեսությունըտնտեսություն ===
[[Փարիզ]]ի համաձայնագրերի հիման վրա ԳՖՀ ընդգրկվեց [[ՆԱՏՕ]]-ի մեջ և 12 դիվիզիա կազմավորելու պարտավորություն ստանձնեց։ 1966 թվականին Բունդեսվերն արդեն 468 հազար զինվոր ուներ և արևմտագերմանական արդյունաբերությունը 65% ֊ով ապահովում Էր նրա սպառազինման պահանջները։ Երկրում կառուցվում և գործում Էր 34 ատոմային ռեակտոր։ ԳՖՀ առաջատար դիրք գրավեց Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ, հիմնվել է 1957-1958 թվականների) մեջ։
 
=== Քաղաքականություն ===
=== Քաղաքականությունը ===
 
ԳՖՀ-ի կառավարող վերնախավի քաղաքականությունը հանդիպում Էր երկրի դեմոկրատական ուժերի դիմադրությանը։ 1951-1958 թվականներին արգելվեց 200-ից ավելի դեմոկրատական կազմակերպությունների և միությունների գործունեությունը։ 1956 թվականին արգելվեց Գերմանիայի կոմկուսը (ԳԿԿ)։ Ամբողջ երկրում տեղի Էին ունենում գործադուլներ և ցույցեր, որոնք ավարտվում Էին ոստիկանության հետ արյունալի ընդհարումներով։ [[1955 թվական]]ին ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Սակայն շեշտը դնելով սպառազինման և «ուժի քաղաքականության» իրագործման վրա՝ ԳՖՀ-ի կառավարությունը մերժում Էր գերմանական հարցի դեմոկրատական լուծման վերաբերյալ ԳԴՀ-ի և Սովետական Միության առաջարկները։ Լ․Էրհարդի ([[1963]]) և Կ․ Գ․ Կիզինգերի ([[1966]]) կառավարությունները շարունակեցին նախկին քաղաքականությունը՝ նրա էությունը քողարկելով «խաղաղասիրական» հայտարարություններով։ 1964 թվականին ԳՖՀ-ում սկսեց լեգալ գործել նեոֆաշիստական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները շուտով թափանցեցին արևմտագերմանական որոշ լանդտագներ։ Միաժամանակ ուժեղանում էին երկրի իսկական շահերը հաշվի առնող ռեալիստական քաղաքականություն վարելու միտումները։ [[1969 թվական]]ին ԳՖՀ-ում հիմնադրվեց և իր գործունեությունն սկսեց գերմանական կոմունիստական կուսակցությունը։ Բունդեստագի 1969 թվականի ընտրություններից հետո ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիան հեռացվեց իշխանությունից։ [[ԳՍԴԿ]] (որպես արևմտագերմանական կուսակցություն հիմնադրվել է [[1946 թվական]]ի մայիսին) և ԱԴԿ-ի ղեկավարության միջև կնքված համաձայնագրի հետևանքով կազմվեց Վ․Բրանդի (ԳՍԴԿ) կոալիցիոն կառավարությունը։ Դրանից առաջ ԳՖՀ-ի պրեզիդենտ էր ընտրվել սոցիալդեմոկրատ Գ․Տայնեմանը՝ հրաժարական տված ՔԴՄ անդամ Գ․ Լյուբկեի փոխարեն (պրեզիդենտն էր 1959 թվականից)։ ԳՖՀ-ում որոշակի տեղաշարժեր կատարվեցին ուժերի տեղաբաշխման մեջ։ [[1969]]-ին ԳՖՀ ստորագրեց միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը։ ԳՖՏ-ի կառավարությունը ուժի գործադրումից հրաժարվելու հարցերի շուրջը բանակցությունների մեջ մտավ [[ԽՍՀՄ]]-ի և ԼԺՏ-ի հետ։ [[1970 թվական]]ի [[օգոստոսի 12|օգոստոսի 12-ին]], [[Մոսկվա]]յում, ՍՍՏՄ-ի և ԳՖՏ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվեցին անշեղորեն պահպանել Եվրոպայի բոլոր պետությունների տերիտորիալ ամբողջությունը, այժմ և ապագայում անխախտելի համարել սահմանները Եվրոպայում՝ ներառյալ Օդեր Նայսե և ԳԴՏ-ի ու ԳՖՏ-ի սահմանները։
35 177

edits