«Բրոնզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Begbie statue.jpg|մինի|200px|Բրոնզե արձանիկ]]
'''ԲրոնզըԲրոնզ''', [[պղինձ|պղնձի]] համաձուլվածք է տարբեր [[:կատեգորիա:տարրեր|քիմիական տարրերի]], գլխավորապես մետաղների հետ ([[անագ]], [[ալյումին]], [[բերիլիում]], [[կապար]], [[կադմիում]], [[քրոմ]] և այլ)։ Համապատասխանաբար բրոնզն անվանում են [[անագ]]ե, [[ալյումին]]ե և այլն։ Բացառություն է կազմում [[ցինկ]]ի համաձուլվածքը, որն անվանում են [[արույր]] (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»<ref>Նոր բառգիրք հայկազեան լեզուի: Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, Հատոր 1, Էջ 370։ [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=26&dt=HY_HY&query=%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D6%80]</ref>, {{lang-la|օրիխալկում, [[:la:orichalcum]]}}, {{lang-en|բրաս, [[:en:brass]]}}, {{lang-ru|լատուն, [[:ru:латунь]]}}), և [[նիկել]]ինը՝ մեդիոնիկելային համաձուլվածք։
Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում:<ref>Օրինակ՝ Աստուածաշունչ, Գիրք Մնացորդաց, 28-2:</ref>
Պղնձի մեջ տարբեր տարրեր մտցնելուց (լեգիրել, որակավորել), մտցվող նյութի ատոմները մեծացնում են դեֆորմացիան և ատոմների բյուրեղացանցի դեֆեկտների քանակությունը։ Բացի այդ, խառնուրդի ատոմները փոխազդում են տեղաշարժվող մասնիկների հետ և դժվարացնում դրանց շարժողականությունը՝ կարծրացնելով [[պղինձ]]ը։ Այդ պատճառով բրոնզների տեսակարար [[Դիմադրություն (էլեկտրական)|դիմադրություն]]ն ավելի մեծ է, քան մաքուր [[պղինձ|պղնձինը]]։ Մեծ է նաև պայթյունի նկատմամբ պնդության սահմանը և կարծրությունը, փոքր է պայթյունից առաջ հարաբերական երկարացումը։ Բրոնզներն ավելի լավ են ձևափոխվում մետաղահատ հաստոցներով և ունեն ավելի լավ ձուլման հատկություններ, քան [[պղինձ]]ը։
Տող 8.
Անագային բրոնզը մարդու ստացած հնագույն համաձուլվածքն է (տե՛ս [[Բրոնզի դար]])։ Առաջին բրոնզե առարկաները ստացել են մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից առաջ պղնձի ու անագի հանքաքարի և փայտածխի խառնուրդի վերականգնիչ հալման միջոցով։ Հետագայում բրոնզ սկսեցին ստանալ պղնձին անագ և այլ մետաղներ ավելացնելով։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-574:</ref>
 
== Բրոնզ բառի ստուգաբանությունըստուգաբանություն ==
''Բրոնզ'' բառը Եվրոպայի երկրների մեծ մասում, այդ թվում Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում առավել տարածվում է 1730–40 թվականներին և փոխառվել է ֆրանսերեն ''bronze'' բառից, որն առաջին անգամ հիշատակվում է 1511 թվականին: Վերջինս էլ իր հերթին փոխ է առել իտալերեն ''bronzo'' «բրոնզո»՝ "զանգի մետաղ, արույր" բառից, որը ծագել է 13-րդ դարում: Իտալերեն բառն ինքը փոխ է առնված միջնադարյան լատիներեն ''bronzium'' բառից: Այս վերջինը կարող է ունել երկակի ծագում:
* 1. ''bróntion'', «բրո՛նտիոն» բառից, որը բխում է [[Բյուզանդիա]]յի հունարենում՝ միջին հունարենում գործածված ''brontēsíon'' «բրոնտեսիոն» բառից (ծագում է 11-րդ դարում), հավանաբար, իր հերթին բխող ''Brentḗsion'' Բրենտեսիոն կամ ‘[[Brindisi]]’ Բրինդիսի քաղաքի անունից, որ հայտնի էր իր բրոնզով, այսինքն՝ անագապղնձով<ref>Henry and Renée Kahane, "Byzantium's Impact on the West: The Linguistic Evidence", ''Illinois Classical Studies'' 06 (2) 1981, p. 395.</ref><ref>Originally M.P.E. Berthelot, "Sur le nom du bronze chez les alchimistes grecs", in ''Revue archéologique'', 1888, pp. 294–8.</ref>:
Տող 19.
Բրոնզն օգտագործվում է մեքենաշինության մեջ, ավիացիայում, հրթիռային տեխնիկայում, նավաշինության մեջ և այլուր։ Մետաղական մակերևույթները պաշտպանական նպատակներով բրոնզապատվում են, իսկ ոչ մետաղական մակերևույթներին մետաղական փայլ տալու համար՝ օգտագործում բրոնզափոշի։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575:</ref>
 
== Բրոնզի կիրառումըկիրառում Հայքում ==
Հայերը բրոնզը ստացել են դեռ վաղ ժամանակներից։ էջմիածնի շրջակայքում գտնված բրոնզե առաջին առարկաները վերաբերում են մ․ թ․ ա․ IV հազարամյակին։ Մինչև III հազարամյակի վերջը զենքերը, զարդերը, գործիքները պատրաստվել են միայն արսենային բրոնզից, հետագայում՝ բարձրորակ անագապղնձից։ Բրոնզը հաճախ ստացվել է պղնձի, արսենի, անագի, կապարի, երբեմն էլ ծարիրի համաձուլվածքից։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին վերաբերող ցուլերի, այծերի և այլ կենդանիների ու թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմակառքերի մոդելներ, դրվագումով և փորագիր գոտիներ են հայտնաբերվել Լճաշենում, Արթիկում և այլն։ Վանի կամ Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IX–VI դդ․) բրոնզից ձուլել են արձաններ և արձանիկներ, կահույքի մասեր, դրվագումով և փորագրությամբ, բարձր արվեստով հարդարել են զենքեր (վահաններ, սաղավարտներ, կապարճներ), այլ առարկաներ։ Վանի թագավորության անկումից հետո՝ հին հայկական Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում նույնպես բրոնզից պատրաստել են արձաններ, և արձանիկներ, պաշտամունքային և կենցաղային իրեր։ Գիսանե և Դեմետրա աստվածուհիների բրոնզաձույլ արձանները, ըստ Տարոնի պատմիչ Հովհան Մամիկոնյանպատմիչի, ունեցել են 12–15 կանգուն բարձրություն։ Միջին դարերում պատրաստվել են գեղարվեստորեն ձևավորված հավանգներ, կանթեղներ, բուրվառներ։ Մեծարժեք շինվածք է Հաղարծնի վանքի բրոնզե մեծ կաթսան՝ հայերեն արձանագրությամբ (1232, քաշը՝ 350 կգ, Հայաստանի պատմության պետ․ թանգարան)։ Խորհրդային կարգերի օրոք բրոնզը Հայաստանում լայն կիրառություն է ստացել մոնումենտալ և կիրառական արվեստում։ Երևանում կանգնեցվել են Հ․ Թումանյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյան, 1957), Ա․ Սպենդիարյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղ․ Չուբարյան, 1957), Ա․ Իսահակյանի (քանդակագործ՝ Ս․ Բաղդասարյան, 1965), Մ․ Նալբանդյանի (քանդակագործ՝ Ն․ Նիկողոսյան, 1966) բրոնզաձույլ արձանները։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575:</ref>
 
== Բրոնզի կիրառումնկիրառում արվեստում ==
Բրոնզն արվեստում, դեկորատիվ կիրառական արվեստում և արձանագործության մեջ լայնորեն օգտագործվող մի նյութ է, որը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Լինելով դյուրահալ և հեշտ մշակվող, ամուր, աչքի ընկնելով հաճելի երանգով ու փայլով՝ այն հնագույն ժամանակներից օգտագործվել է ինչպես գործիքների ու զենքերի, այնպես էլ իրերի և զարդերի պատրաստման ժամանակ։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկրը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։ Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում բրոնզից ձուլել Են եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում «մոմե մոդելը կորուսելու» եղանակով են ձուլվել Լ․ Գիբերտիի Ֆլորենցիայի Բապտիստերիումի դռները (հյուսիսայինը՝ 1404–24թթ., արևելյանը՝ 1425–52թթ.), Դոնատելլոյի (1447–53, Պադուա) և Ա․ Վեռոկքիոյի (1479–90, Վենետիկ) հեծյալ արձանները։ XVI դ․ Ռուսաստանում բրոնզի ձուլումը բարձր մակարդակի հասավ XIX դ․ 2-րդ կեսից գեղարվեստական իրերը էժանացնելու նպատակով բրոնզի ձուլումը խիստ նվազել է։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին մի շարք իմպրեսիոնիստների (Օ․ Ռոդեն, Ա․ Բուրդել, Շ․ Դեսպիո, Զ․ Մանցու) գործերում բրոնզը գեղարվեստական նոր հատկանիշներ է ձեռք բերել։ ԽՍՀՄ արձանագործության մեջ բրոնզը լայն և բազմազան կիրառություն է գտել Վ․ Ի․ Մուխինայի, Ս․ Դ․ Լեբեդևայի, Ա․ Տ․ Մատվեևի գործերում։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575:</ref>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնզ» էջից