«Ռադիո Հայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: աղբյուրների ավելացում
Տող 43.
|347x347փքս]]
 
1996թ. հիմնադրվել և Հայաստանի Հանրապետության լսարանին է ներկայացվել իր բացառապես հայկական երաժշտական բովանդակությամբ <nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki> ռադիոկայանը, և արդեն 20 տարուց ավել է հետևողականորեն և անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական և տեղեկատվական նյութեր։ Սկզբնական փուլում ռադիոկայանը հեռարձակվում էր միայն Երևանում 104.1 հաճախականությամբ։
 
Սակայն խմբագրության հիմնադրման առաջին օրվանից նրա գլխավոր նպատակն էր հեռարձակվել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։
 
<nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki> ռադիոհեռարձակման ցանցի ձևավորման համար կարևոր նախապայմաններ էին դիտարկվում հետևյալ հանգամանքները.
 
• լսարանի հետաքրքրությունը հայկական երաժշտության և հայ մշակույթի նկատմամբ
Տող 55.
• Երևանի և մարզերի միջև գոյություն ունեցող տեղեկատվական և մշակութային անջրպետը, և միասնական տեղեկատվական և մշակութային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը։
 
2010թ. <nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki> ընկերությունը մասնակցեց Արցախում հեռարձակվելու արտոնագրման համար մրցույթին և, հաղթելով, այժմ հասանելի է գրեթե ողջ Արցախում 105.5 հաճախականությամբ։ Ներկայումս ռադիոկայանի հեռարձակման տարածքը ծածկում է Հայաստանի և Արցախի ռադիոլսարանի մեծ մասը։
 
== '''Սփռման տարածք''' ==
Սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն։ Հեռարձակման հաճախականությունները՝ ք. Երևան՝ 104.1 ՄՀց, գ. Ամասիա՝ 101.1 ՄՀց, ք. Գյումրի՝ 106.6 ՄՀց, գ. Ջրափի՝ 105.9 ՄՀց, գ. Նորաշեն՝ 102.7 ՄՀց, ք. Ստեփանավան՝ 102.2 ՄՀց, Պուշկինի Լեռնանցք՝ 91.7 ՄՀց, գ. Սարալանջ՝ 100.7 ՄՀց, ք. Սպիտակ՝ 105.3 ՄՀց, ք. Վանաձոր՝ 106.3 ՄՀց, գ. Չկալով՝ 106.7 ՄՀց, գ. Լորուտ՝ 104.3 ՄՀց, գ. Սանահին՝ 105.1 ՄՀց, գ. Թեղուտ՝ 89.8 ՄՀց, գ. Ջիլիզա՝ 91.9 ՄՀց, ք. Նոյեմբերյան՝ 103.6 ՄՀց, ք. Իջևան՝ 101.6 ՄՀց, ք. Դիլիջան՝ 100.2 ՄՀց, գ. Մոսեսգեղ 105.0 ՄՀց, գ. Կոթի՝ 90.7 ՄՀց, գ. Իծաքար՝ 101.9 ՄՀց, գ. Արծվաբերդ՝ 101.9 ՄՀց, ք. Ապարան՝ 105.1 ՄՀց, ք. Աշտարակ՝ 100.4 ՄՀց, գ. Ծաղկահովիտ՝ 104.8 ՄՀց, ք. Հրազդան՝ 105.5 ՄՀց, գ. Հանքավան՝ 100.5 ՄՀց, գ. Մեղրաձոր՝ 101.5 ՄՀց, գ. Գառնի՝ 100.1 ՄՀց, գ. Անտառամեջ՝ 100.3 ՄՀց, գ. Դրախտիկ՝ 101.3 ՄՀց, ք. Գավառ՝ 103.7 ՄՀց, ք. Արմավիր՝ 100.4 ՄՀց, ք. Էջմիածին՝ 101.3 ՄՀց, ք. Վեդի՝ 103.1 ՄՀց, ք. Արտաշատ՝ 100.5 ՄՀց, գ. Խաչիկ՝ 105.3 ՄՀց, գ. Ռինդ՝ 100.3 ՄՀց, ք. Եղեգնաձոր՝ 104.8 ՄՀց, ք. Ջերմուկ՝ 102.8 ՄՀց, գ. Սերս՝ 104.1 ՄՀց, գ. Մարտիրոս՝ 89.1 ՄՀց, գ. Նոր Ազնաբերդ՝ 107.1 ՄՀց, գ. Եղեգիս՝ 104.5 ՄՀց գ. Հերմոն՝ 103.4 ՄՀց, գ. Մուցք՝ 100.9 ՄՀց, ք. Սիսիան՝ 106.7 ՄՀց, գ. Սոֆլու՝ 103.1 ՄՀց, գ. Դարբաս՝ 104.5 ՄՀց, ք. Գորիս՝ 105.6 ՄՀց, գ. Խնածախ՝ 106.1 ՄՀց, գ. Տանձավեր՝ 105.3 ՄՀց, գ. Անտառաշատ՝ 103.3 ՄՀց, ք. Ղափան՝ 107.2 ՄՀց, գ. Եղվարդ՝ 104.2 ՄՀց ք. Քաջարան՝ 100.7 ՄՀց, գ. Գեղի՝ 103.5 ՄՀց, գ. Տաշտուն՝ 91.7 ՄՀց, ք. Մեղրի՝ 105.4 ՄՀց, գ. Շվանիձոր՝ 90.7 ՄՀց, գ. Նյուվադի՝ 105.2 ՄՀց, գ. Ագարակ՝ 103.5 ՄՀց:
 
Հեռարձակման հաճախականությունները տեղադրված են նաև [http://www.tvradio.am/companies/view/%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D6%83%D5%BC%D5%B8 Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքում]։
 
== '''Ծրագրավորում''' ==
<nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki> խմբագրությունը հիմնադրման պահից մինչ այսօր ներկայացնում է ընդհանուր ուղղվածության ռադիոծրագիր։
 
Ներկայումս «Ռադիո Հայ» խմբագրության եթերացանկի հիմքում են նորությունների թողարկումները, տեղեկատվական և վերլուծական հաղորդումները, ինչպես նաև թեմատիկ ծրագրեր մշակույթի, պատմության, Հայաստանի սոցիալական և հանրային կյանքի վերաբերյալ, քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ գյուղատնտեսության, հարկային և վարկային և այլն, և իհարկե՝ ռադիոկայանի եթերի կորիզը կազմող բարձրորակ ազգային երաժշտություն։ 20 տարվա հեռարձակման ընթացքում հավաքվել է 12000-ի չափ կատարում, եթեր է տրամադրվել և ճանաչվելու հնարավորություն է տրվել ավելի քան 500 հայկական կատարողի։ Այս տարիների ընթացքում մեր հյուրերն են եղել մշակույթի, գիտության, քաղաքականության ոլորտներում աչքի ընկնող բազմաթիվ մարդիկ, ինչպե նաև սփյուռքի, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
<nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki>-ի խմբագրությունը հանրապետական սփռման լիցենզիա ստանալուց հետո նախատեսում է, որ հեռարձակվող ծրագրերի բովանդակությունը մնալու է 100 տոկոսով ազգային և հասցեագրված է լինելու հասարակության գրեթե բոլոր տարիքային և սոցիալական խմբերին։ Խմբագրության ծրագրային ընդհանուր ֆորմատը կազմվելու է երեք հիմնական բովանդակային ուղղություններից․
 
'''Ա) Տեղեկատվական'''
Տող 73 ⟶ 75՝
'''Գ) Հրապարակախոսական և կրթական։'''
 
== «Ռադիո Հայ»-ը հանդիսանում է «Ազատութուն/Ազատ Եվրոպա» ՌԿ-ի գործընկերը ==
2008 թ ի վեր <nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki>-ը հանդիսանում է <nowiki>[[«Ազատութուն/Ազատ Եվրոպա»]]</nowiki> ՌԿ-ի գործընկերը։ «Ազատության» լրատվական-վերլուծական խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, անկողմնակալության, խմբագրականների և վերլուծության հավասարակշռվածության, տարբեր կողմերի հանդեպ հարգալից և չեզոք վերաբերմունքի վրա։ Այդ թողարկումները դարձել են Հայաստանի տեղեկատվական դաշտի ամենակարևոր և պահանջված տարրերից մեկը։ Թողարկումները եթեր են տրվում աշխատանքային օրվա ընթացքում 4 անգամ, իսկ շաբաթ-կիրակի օրերին 2 անգամ։ Խմբագրության հիմնական թողարկումներն են՝ առավոտյան, երկու ցերեկային լրահոսները, երեկոյան լրատվական-վերլուծական թողարկումը, ինչպես նաև շաբաթ օրերին բանավեճային [https://www.azatutyun.am/z/2685 «Տեսակետների խաչմերուկ»] և կիրակնօրյա վերլուծական [https://www.azatutyun.am/z/16736 «Շաբաթվա ամփոփում Հրանտ Թամրազյանի հետ»]։
 
== '''Լիցենզիա''' ==
Հնարավոր հաճախականությունների որոնման և պատկան մարմինների հետ երկարատև բանակցությունների, ինչպես նաև բարձրակարգ հեռարձակող սարքավորման և բացառապես ազգային բովանդակության շնորհիվ՝ 2005թ. խմբագրությունը մասնակցեց ռադիոհեռարձակման արտոնագրման մրցույթին և ստացավ իրավունք հեռարձակելու ևս 20 բնակավայրում՝
 
ք. <nowiki>[[Երևան]]</nowiki>, ք. <nowiki>[[Սևան]]</nowiki>, ք. <nowiki>[[Գյումրի]]</nowiki>, ք. <nowiki>[[Վանաձոր]]</nowiki>, ք. <nowiki>[[Սիսիան]]</nowiki>, ք. <nowiki>[[Մեղրի]]</nowiki>, ք. <nowiki>[[Կապան]]</nowiki>, ք. <nowiki>[[Գորիս]]</nowiki>, ք. <nowiki>[[Ջերմուկ]]</nowiki>, ք. <nowiki>[[Եղեգնաձոր]]</nowiki>, ք. <nowiki>[[Ստեփանավան]]</nowiki>, ք. <nowiki>[[Աշտարակ]]</nowiki>, ք. <nowiki>[[Սպիտակ]]</nowiki>, ք. <nowiki>[[Հրազդան]]</nowiki>, ք. <nowiki>[[Գավառ]]</nowiki>, ք. <nowiki>[[Դիլիջան]]</nowiki>, ք. <nowiki>[[Իջևան]]</nowiki>, ք. <nowiki>[[Նոյեմբերյան]]</nowiki>, ք. <nowiki>[[Արտաշատ]]</nowiki>, ք. <nowiki>[[Արմավիր]]</nowiki>, ք. Էջմիածին։<nowiki>[[Էջմիածին]]</nowiki>։
 
Նշված բնակավայրերում բնակվում է շուրջ 1 650 000 մարդ, ինչը կազմում է Հայաստանի բնակչության շուրջ 57 տոկոսը։
 
<nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki>-ը, դիմելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման թիվ No․2 լիցենզիայի համար, 2017թ.-ի հոկտեմբերի 5-ին ստացել է արտոնագիր: Ներկայացված լիցենզիայի համաձայն անհրաժեշտ է ձևավորել սփռման ցանց առնվազն 60 բնակավայրում։
 
Լիցենզիայի գործողության ժամկետն է 2017թ.-ի հոկտեմբերի 6-ից մինչև 2027թ.-ի նույն օրը (աղբյուր՝ [http://www.tvradio.am/companies/view/%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D6%83%D5%BC%D5%B8 Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքում])։
 
== '''Եթերային ձևավորում''' ==
<nowiki>[[«Ռադիո Հայ»]]</nowiki>-ի խմբագրությունը պատրաստվում է իրականացնել ամբողջական վերաբրենդավորում, որը ներառելու է երաժշտական և լրատվական եթերի ողջ հնչյունային ձևավորումը, հաղորդաշարերի ներկայացումը, կարգախոսները և լոգոտիպները։
 
== '''Արտաքին հղումներ''' ==
[http://radiohay.am/ '''<big>«Ռադիո Հայ» ռադիոցանցի պաշտոնական կայքը</big>'''՝ [http://radiohay.am/ '''radiohay.amկայք''']
 
[https://www.facebook.com/radiohaygyumrifm106.6/ '''«Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջ''']
[[Կատեգորիա:Հայաստանի ռադիոկայաններ]]
[[Կատեգորիա:Ռադիո]]