«Մասնակից:Meri Martirosyan/Ավազարկղ Մ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
[[Պատկեր:Oxford sham marriage - Would-be-bride is escorted away.jpg|thumb|UK Border Agency աշխատակիցը, կեղծ ամուսնության կնքողը, տանում է հարսնացուին]]'''Կեղծ ամուսնությունը''' [[Ամուսնություն|ամուսնության]] իրավաբանական գրանցում է առանց ընտանիք կազմելու մտադրությունների, բայց այլ նպատակներով, օրինակ՝ քաղաքացիություն ստացում, արտոնություններ պետական կամ համայնքային ծառայություններից: Կեղծավորված ամուսնությունը կարող է կայանալ երկու դեմքերի կողմից անշահախնդրորեն կամ ամուսիններից մեկից ստանալ նյութական կամ այլ օգուտ:
 
== Կեղծ ամուսնությունների օրինակներ ==
* Մինչև տղամարդկան հետ հավասարություն ստանալը, կանայք հաճախ էին օգտագործում կեղծ ամուսնություն, որպեսզի ազատություն ստանան ծնողներից և ավելի շատ զբաղմունքների ազատություն. այսպես, [[Սոֆյա Կովալևսկայա|Սոֆյա Կովալևսկայան]] կեղծ ամուսնացավ [[Վլադիմիր Կովալևսկի|Վլադիմիր Կովալևսկու]] հետ, որպեսզի ապրի արտասահմանում և զբաղվի գիտությունով: Շատ էին կեղծ ամուսնությունները ռուս հեղափոխականներ շրջանում XIX դարի երկրորդ կեսին, այն պատկերված է գրականությունում (Վերա Պալովնայի և Լոպուխովի ամուսնությունը [[Նիկոլայ Չեռնիշևսկի|Նիկոլայ Չեռնիշևսկու]] «Ի՞նչ անել» ստեղծագործությունում. Չեռնիշևսկու համար նախատիպ են եղել Պետերբուրգում Знаменской коммуны մասնակիցները): Հազվադեպ չէր այն դեպքը, երբ կեղծ ամուսնությունը դարձել է իրականի արդյունք (Կովալևսկիների նշված ամուսնությունը):
* Ամուսնությունները կարող են կայանալ օտարերկրացի ամուսնուն կացության թույլտվությամբ կամ երկրի քաղաքությամբ ապահովելու համար<ref>{{Cite web|url=https://svadbagolik.ru/article/zaklyuchenie-fiktivnogo-braka/|title=Заключение фиктивного брака. Стоит ли шкурка выделки?|author=|website=|date=|publisher=|accessdate=}}</ref>:
* Հասարակությունում, որտեղ [[Համասեռականություն|համասեռականությունը]] պատժվող է կամ բացասապես է ազդում հեղինակության վրա, կիրառվում են կեղծ ամուսնություններ, որում առնվազն զուգընկերներից մեկը ունի համասեռականության կողմնորոշում: Նմանատիպ ամուսնությունները (հայտնի են «լավանդի ամուսնություններ» անունով) տարածված են եղել XX դարում Հոլիվուդի դերասանների մոտ:
* Կեղծ ամուսնության կայացման նպատակ կարող է լինել արտոնության կամ այլ նյութական շահույթներ ստանալու նպատակով:
 
== Օրենսդրություն կեղծ ամուսնությունների վերաբերյալ ==
=== Ռուսաստան ===
Ռուսաստանում կեղծ ամուսնությունը անիմաստ է համարվում Քաղաքացիական օրենսգրքի [http://www.zakonrf.info/gk/170/ 170]-րդ և Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքի [http://www.zakonrf.info/sk/27/ 27]-րդ հոդվածների համաձայն<ref name="BJS">[http://dic.academic.ru/dic.nsf/lower/19140 Большой юридический словарь — М.: Инфра-М. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева. 2003.] — «ФИКТИВНЫЙ БРАК»</ref>, և դրանց համաձայն կարող են հետևանքներ ունենալ կեղծ ամուսնությունում, ըստ դատարանի, այդ թվում քաղաքացիական կացության ակտերում ամուսնության վերաբերյալ գրանցումը չեղյալ հայտարարելը՝ կեղծ ամուսնության գրանցման պահից սկսած (ի տարբերություն ամուսնալուծության կարգի): Եթե դեմքերը, ովքեր կնքել են կեղծ ամուսնություն, մինչ ամուսնալուծությունը դատարանի կողմից ստեղծել են ընտանիք, այն չի կարող կեղծ համարվել ամուսնության կողմից (3 հոդված 29-րդ կետ ՌԴ)<ref name="BJS"/>:
 
=== Բելառուս ===
2010 թվականի հուլիսից Քաղաքացիության և արտագաղթի դեպարտամենտը, օրենսդրությունը պաշտոնապես թողնելով նույնը, ակտիվացրեց կեղծ ամուսնությունները: Այդ պատճառով կեղծ ամուսնությունների իմաստը անհետացավ. կես տարվա ընթացքում գաղտնիքը այսպես թե այնպես կբացահայտվի և փաստացիորեն կհաստատվի: Մինսկում և այլ տարածքներում նկատելիորեն նվազել է ամուսնությունների կնքումը օտարերկրացիների հետ<ref>[http://news.tut.by/society/219898.html В Беларуси нашли управу на фиктивные браки с иностранцами]</ref>:
 
=== Ուկրաինա ===
Ուկրաինայի օրենսդրությունը չի նախատեսում քրեական կամ վարչական պատասխանատվություն կեղծ ամուսնության համար: Իսկ անհամաձայնության դեպքում այն կարող է ճանաչվել անվավեր և փորձել գանձել նյութական և բարոյական վնասի համար: Ուկրաինայի ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ամուսնությունը համարվում է անվավեր դատարանի որոշմամբ, եթե այն կեղծ է: Ամուսնությունը համարվում է կեղծ, եթե այն կնքվում է կնոջ և տղամարդու կամ նրանցից միայն մեկի հետ, առանց ընտանիքի ստեղծման և ամուսնության իրավունքներն ու պարտականությունները ձեռք բերելու մտադրության»<ref>[http://www.seychas.ua/life/2008/5/13/articles/54957.htm Фиктивные браки. Выгоды и опасности — Статья Светская жизнь// СЕЙЧАС<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}