«Ռոմիկ Սարդարյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://168.am/ +https://168.am/)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://168.am/ +https://168.am/))
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կապան]]ում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է [[Դավիթ Բեկ]]ի ներկայացուցիչը [[Պարսկաստան]]ում, ունեցել է [[սարդար]]ի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել-դարձել է Սարդարյան։ Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է [[Երևան]]։<ref>[http://gayanepoghosyan.blog.com/?p=589 Զրույց բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի հետ]</ref>։ Ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական [[մամու]]լում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։ [[1981]] թվականին, [[Պարույր Սևակ]]ի մասին հաղորդում եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից։ Վերականգնվել է [[1994]] թվականին։ Երբ սկսվել է շարժումը, մասնակցել է [[Կապան]]ի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն։ [[1993]] թվականին ծառայության է անցել «[[Հայ զինվոր (թերթ)|Հայ զինվոր]]» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ [[1991]] թվականին ընտրվել է [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ։ Եղել է նաև [[Հայաստանի ժուռնալիստների միություն|Հայաստանի ժուռնալիստների միության]] անդամ։ [[2013]] թվականին որպես թեկնածու մասնակցել է ՀԳՄ նախագահի ընտրությանը, սակայն ոչ մի ձայն չի ստացել<ref>[httphttps://168.am/2013/10/20/290228.html Էդվարդ Միլիտոնյանը` Հայաստանի գրողների միության նախագահ]</ref>։
 
Մահացել է [[2014]] թվականի [[օգոստոսի 31]]-ին, [[Երևան]]ում<ref>[http://www.magaghat.am/մահացել-է-բանաստեղծ-ռոմիկ-սարդարյանը-2/ Մահացել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը]</ref>։