«Քուրդ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 178.78.183.99 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Rob մասնակցի վերջին տարբերակին։
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
ՔՈՒՐԴ Ա /ծննդյան թվականն անհայտ - [[1283]], ռազմական և պետական գործիչ, [[իշխանաց-իշխան]], Վաչուտյան իշխանական տան հիմնադիրը: Ծառայել է [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ի բանակում: Նրանցից 13-րդ դարի սկզբին, մոտավորապես [[1205]]/[[1206]] թթ-ին, որպես սեփական տիրույթ ստացել է սելջուկներից ազատագրված [[Արագածոտն]] գավառի արևելյան մասը և [[Նիգ]] գավառը, [[իշխանաց-իշխան]] տիտղոս և նշանակվել ամենամեծ իշխանատիրույթի` Արարատյան կողմնակալության /ընդգրկել է պատմական [[Արարատյան նահանգ]]ի տարածքը/ հրամանատար-կողմնակալ: Ամրացրել է [[Ամբերդ]] ամրոցը և այն դարձրել իշխանատիրույթի մայրաքաղաք: Վերաշինել-ամրացրել է իշխանատիրույթի բերդ-ամրոցները, բարեկարգել բնակավայրերը: Զաքարյան եղբայրների օրինակով ձեւավորել է կողմնակալության իշխանական պալատը համապատասխան պաշտոնական հիերարխիայով: Այդ հիերարխիայում Վաչե Ա-ն կանգնած էր ամենաբարձր աստիճանի վրա: Նա և իր հաջորդներն իրենց անվանել են մեծ իշխան, իշխանաց-իշխան, պարոն, տեր, իսկ իրենց տիրապետությունը` ,,յիշխանութիւն,,, ,,կողմնակալութիւն,,, ,,վերակացութիւն,,: [[1221]]-[[1235]] թթ-ին նրա հետ համագահակալել է ավագ որդին` [[Քուրդ Ա]]-ն: Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ: Կառուցել է Սանահնի վանքի մեծ գավիթը /[[1211]] թ./, [[Կեչառիս]]ի Սուրբ Նշան եկեղեցին /[[1213]] թ./, [[Արա]]յիի իջևանատունը /[[1213]] թ./, [[Մակարավանք]]ի գավիթը /[[1216]] թ./, կնոջ` Հասանի դուստր [[Մամախաթուն]]ի հետ` [[Սաղմոսավանք]]ի Սուրբ Սիոն կենտրոնագմբեթ եկեղեցին /[[1215]]-[[1217]] թթ-ին/, [[Հովհաննավանք]]ի կենտրոնագմբեթ եկեղեցին /[[1217]]-[[1221]] թթ-ին/, [[Հոռոմոս]]ի գրատունը /[[1229]] թ./: Միայնակ կամ կնոջ` Հասանի դուստր [[Մամախաթուն]]ի հետ նվերներ է տվել [[Հաղպատ]]ի, [[Սանահին]]ի, [[Կեչառիս]]ի վանական համալիրներին: Թաղված է [[Հովհաննավանք]]ի տոհմական տապանատանը:
== Գրականություն ==
 
1. [[Զաքարիա Սարկավագ]], Պատմագրութիւն, հ. 3, [[Վաղարշապատ]], [[1870]] թ.:
2. [[Հայկական Սովետական Հանրագիտարան]], հ. 11, Ե., [[1985]] թ., էջ 283:
3. Հայկական Հանրագիտարան: Ով ով է: Հայեր: Կենսագրական հանրագիտարան, հ. 2: Ե., [[2007]] թ., էջ 526:
4. [[Տիգրան Պետրոսյանց]], Վաչուտյաններ, Ե., [[2001]] թ., 363 էջ:
5. Վիկտոր Պետրոսյանց /[[Տիգրան Պետրոսյանց]]/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, [[1981]] թ., թիվ 3:
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Ա» էջից