«Տարսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67.
}}
 
'''Տարսոն''', քաղաք [[Դաշտային Կիլիկիա]]յում, Կյուդնոս գետի զույգ ափերին։ Տարսոնի հիմնադրումն վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից)։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] հիշատակված վաճառաշահ Թարշիշին։ Տարսոնում գտած խեթական կնիքները վկայում են, որ այն մտել է խեթական պետության կազմի մեջ։ ՄթաՄ.թ.ա XII-VII դդ եղել է երկաթի մշակման, արհեստագործության ու առևտրի կենտրոն, կարևոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում։ Մ.թ.ա. VII դ ընկել է [[Ասորեստան]]ի, մթամ.թ.ա VI-IV դդ՝ [[Աքեմենյան Իրան]]ի, այնուհետև՝ [[Սելևկյաններ]]ի տիրապետության ներքո։ Վերջիններիս օրոք Տարսոնում ծաղկել և զարգացել է հելլենիստական մշակույթը, դարձել գիտության առաջատար կենտրոն։ Տարսոնում են ստեղծագործել անտիկ գիտնականներ [[Արտեմիդորոս]]ը, [[Դիոդորոս]]ը, [[Արտեմիդորոս]]ը, [[Նեստոր Ակադեմիա]]ն, [[Արքեմադոս]]ը։ Տարսոնը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ։ Մքա 80-70-ական թթ Տարսոնը մտել է [[Տիգրան Բ Մեծ]]ի հելլենիստական տերության, ապա ՝ Հռոմեական կայսրության մեջ։ Եղել է [[Կիլիկիա]] կայսերական նահանգի կենտրոնը։ [[Հուլիոս Կեսար]]ը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս։ Հռոմի եռապետ [[Մարկոս Անտոնիոս]]ը Տարսոնը դարձրել է իր տերության մայրաքաղաքը և մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը [[Եգիպտոս]]ի թագուհի [[Կլեոպատրա]]յի հետ։ Հռոմեական և բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Տարսոնը եղել է բարգավաճ քաղաք, իսկ IV դարից՝ արքեպիսկոպոսանիստ։ Տարսոնում ծնվել է հրեա [[Պողոս առաքյալ]]ը։ VII դ վերջին Տարսոնը նվաճել են արաբները՝ այն դարձնելով ռազմական խոշոր հենակետ Բյուզանդիային դեմ։ Արաբա-բյուզանդական կռիվների ժամանակ Տարսոնի քրիստոնյա բնակչությոան զգալի մասն արտագաղթել է, անկում է ապրել քաղաքի տնտեսությունը, մշակութային կյանքը։ X դ Տարսոնում բնակվող հույների, ասորիների և արաբների համեմատությամբ հայերը կազմել են գերակշռող մեծամասնություն։ 973-ից եղել է հայկական արքեպիսկոպոսության կենտրոն։ 1040-80-ին1080 թվականներին այն մտել է հայ իշխան [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունու]] տիրության մեջ և եղել հայկական զորակայան։ XII դ քաղաքն անցել է մերթ հայերին, մերթ բյուզանդացիներին, մերթ խաչակիր ասպետների ձեռքը։ XII դ վերջին Տարսոնը վերջնականապես միավորվել է Կիլիկյան Հայաստանին։ Ապրել է տևական նոր վերելք։ [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] արքեպիսկոպության ժամանակներից Տարսոնը դարձել է միջնադարյան հայ մշակույթի առաջատար կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց։ Արքունի քաղաք Տարսոնի մայր տաճարում՝ Ս. Սոփիայում, տեղի են ունեցել [[Լևոն Բ]] Մեծագործի և նրա հաջորդների թագադրման արարողությունները։ 1375 թ Կիլիկիայում հայկական պետության անկումից հետո Տարսոնը, ընկնելով Եգիպտոսի արաբական սուլթանության, ապա 1487-ից՝ թվականից՝ օսմանյան սուլթանության տիրապետության ներքո, հետզհետե ավերվել է և վերածվել անշուք ավանի։ XX դ սկզբին Տարսոնում ապրում էին 3-4 հազար հայեր, որոնք բռնագաղթի ենթարկվեցին կամ կոտորվեցին 1915-ին՝ թվականին՝ [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարսոն» էջից