«Արիստակես Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Արիստակես Ա Պարթև
No edit summary
Տող 1.
{{unreferenced}}
#ՎԵՐԱՀՂՈՒՄ[[Արիստակես Ա Պարթև]]
{{wikify}}
 
'''Արիստակես Հայրապետն''' ամենայն հայոց երկրորդ կաթողիկոսն է, [[Գրիգոր Լուսավորիչ|Սուրբ Գրիգոր Լուսավորչի]] կրտսեր որդին, ծնված Կեսարիայում [[264]] թվականին։
 
=Կենսագրություն=
Մանկությունից իր, իսկ կենսագրի բառերով, ''«Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր»'' (Ագաթանգեղոս, 636, [§859] ), այսինքն` աստուածապաշտական ծառայության համար դաստիարակված։ Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի. ''«Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ»'' այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և ''«բանջարաճաշակ և խարազանազգեստ»'' կենցաղի՝ Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ։ Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը։ Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները ''«կամայական քաջությամբ տարեալ»'', ''«լուսավորեալ և պայծառացեալ»'' հոգեվիճակի հասավ։ Ըստ Ագաթանգեղոսի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության։ Քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից՝ երկրի ծայրամասերում կքարոզեր Աստծո խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր։ Տրդատ թագավորը հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից։ Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ ''«Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին»''։ Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին։ Երբ հասան Հայաստան, թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում՝ Մանեայ Այր կոչված ճգնարանում։ Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին` Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի։ Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի. ''«Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրև աւելի հոգևորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր և իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր»'' (Ազգ. հտծ. 73)։ Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն։ Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը գումարվել էր [[325]] թ Նիկիա քաղաքում։ Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները՝ Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին։ Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ արիոսականներ տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի։ Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին։ Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց. ''«Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք` գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք»''։ Մարդիկ ամոթահար եղան և իրենց հարգանքը և համարումը ավելի մեծացավ (Ազգ. հտծ. 82) (Մարզվանցի, էջ 219)։
 
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Գրիգոր Լուսավորիչ]] |
հաջորդող = [[Վրթանես Ա Պարթև]] |
ժամկետներ = [[331]]–[[333]]
}}
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
 
[[de:Aristakes I.]]
[[en:St. Aristaces I]]
[[es:Arisdaches]]
[[fi:Aristakes]]
[[fr:Aristakès Ier Parthev]]
[[ru:Аристакес I]]