«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
=== Հայ Առաքելական Եկեղեցին արաբական տիրապետության շրջանում ===
 
7-րդ դարի սկիզբը վտանգավոր էր Հայ ժողովրդի և եկեղեցու համար ոչ միայն [[Բյուզանդիա]]յի դավանական ճնշումների պատճառով, այլ նաև Պարսկական պետության անկման: Շուրջ 2 տասնամյակ Հայաստանը արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմ էր: Միայն [[Գրիգոր ՄամիկոնյաՄամիկոնյան]]նիի (661-684) կառավարման շրջանում էր, որ Հայոց Եկեղեցին հնարավորություն ստացավ փոքր-ինչ շունչ քաշելու: Սրա վառ ապացույցը եղան մի շարք եկեղեցիների կառուցումները իշխանական տների կողմից: Հայրապետական ակտիվ գործունեությամբ աչքի ընկան [[Կոմիտաս Ա ԱղցեցԱղցեցի] (615-628թթ), [[Ներսես Գ ՏայեցՏայեցի]]ի (641-661) կաթողիկոսները: 8-րդ դարի սկզբին, սակայն, արաբական արշավանքները աղետալի իրավիճակ են ստեղծում [[Հայաստան]]ում` առիթ դառնալով Հայոց եկեղեցու մի քանի դար տևած ամլության: Աքսորի է ենթարկվում [[Սահակ Գ Ձորափորեցի]] կաթողիկոսը (677-703), [[Հայաստան]] են ներխուժում [[պավլիկյան]] և թոնդրակյան աղանդները<ref> Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 543 </ref>: 717թ. Հայ Եկեղեցու հովվությունը ստանձնում է [[Հովհաննես Գ Օձնեցի|Հովհան Օձնեցի]] հայրապետը, ով ոչ միայն համառ պայքար է մղում աղանդների դեմ, այլ 720թ. գումարելով Դվինի վերջին եկեղեցական ժողովը` կյանքի է կոչում կենցաղվարական, ամուսնական, ծիսական-արարողական և այլ հերցերի առնչվող 32 կանոններ: 726թ. Օձնեցու ջանքերով գումարվում է [[Մանազկերտի ժողով]]ը, որը նպատակ ուներ համագործակցության եզրեր գտնել հակաքաղկեդոնական 2 եկեղեցիների` Հայոց եկեղեցու և Ասորական եկեղեցու միջև: Հովհան Օձնեցուց (717-728թթ) հետո մինչև 9-րդ դարի կես`[[Բագրատունիներ|Բագրատունյաց իշխանության]] հաստատումը [[Հայաստան]]ում, Հայ Եկեղեցու պատմության մեջ աչքի ընկնող դեպքեր ու դրվագներ չեն հանդիպում<ref> Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայ Եկեղեցու Պատմություն, Ս. Էջմիածին, 1995, էջ 115 </ref>:
 
=== Հայոց Եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում ===