«Երեք Ազգերի Գավաթ (ռեգբի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
=== Հիմնադրում ===
Ավստրալիան և Նոր Զելանդիան սկսեցին միմյանց հետ մրցել 1903 թվականից։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը սկսեց իր այցը դեպի երկու երկրները 1921-ից թվականից, սակայն դրանք երբեք չեն եղել պաշտոնական մրցույթներ այն ժամանակ, երբ պաշտոնական են համարվել հյուսիսային կիսագնդում անց կացվողանցկացվող Տան Գավաթի (այժմ Վեց Ազգերի Գավաթ) հանդիպումները։ Երկար տարիների ընթացքում հարավային ազգերը ձգտում էին մրցակցել Տան Ազգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ Երեք Ազգերը հանդիպել են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ Բլեդիսոլ գավաթում։ 1987 թվականին Ռեգբիի Աշխարհի Գավաթի ի հայտ գալը քայլ էր դեպի ժամանակակից Երեք Ազգերի մրցաշարը. Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի մասնակցել Աշխարհի Գավաթին մինչև 1995 ապարտեիդի պատճառով։
 
Ռեգբին որպես պրոֆեսիոնալ սպորտ դարնալուն պես կազմավորվեց նաև Երեք Ազգերի գաղափարը. 1995 թվականի Աշխարհի Գավաթի ավարտին մոտ Հարավաֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միությունները մեգա-միլիոնային պայմանագիր են կնքում SANZAR-ի ստեղծման համար։ Նոր միությունը շուտով հայտարարում է տասնամյա համաձայնագրի մասին, որի արժեքն էր £360 միլիոն։ Դրանց համարժեք Եվրոպայում ստեղծվել է Հինգ Ազգեր մրցաշարը։
 
=== Մրցաշարեր ===
1996 թվականի մեկնարկային մրցաշարում գերիշխեցին All Blacks-ը, որոնց անդիմակայելի գրոհը թողեց Springboks-ին և Wallabies-ին հաղթանակել միայն մեկական անգամ միմյանց հետ խաղում։ Անդրանիկ առաջնության առաջին խաղում Նոր ԶելանդիաիԶելանդիայի մրցակիցն էր Ավստրալիան, որում ՆԶ-ն հաղթեց ավելի քան 40 միավորով, ինչպես նաև տարավ հաղթանակ բորոլբոլոր չորս խաղերում։ Մնացած հանդիպումները պայքար էին միայն միավորների համար։ Երեք Ազգերի խաղերը պսակվեցին մեծ հաջողությամբ։
 
Նույն պատմությունը կրկնվեց նաև 1997-ին։ All Blacks-ը պահպանելով իր գերիշխանությունը նորաստեղծ առաջնությունում՝ ևս մեկ անքամ դարձավ նհաղթելի։ Ավստրալիաի և Հարավաֆրիկայի թիմերը նորից գտան իրենց տեղերը նույն հորիզոնականներում՝ վաստակելով մեկական հաղթանակ։ 1998-ում կատարվեց նախորդ արդյունքների տեղաշարժ, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղթեց մրցաշարում, իսկ Ավստրալիան գրավեց երկրորդ տեղը։ Մրցաշարի երկակի հաղթող Նոր Զելանդիան ավարտեց մրցաշարը եռյակի վերջում՝ չունենալով ոչ մի հաղթանակ։ Հաջորդող 1999-ի մրցաշարում Նոր Զելանդիան նորից գրավեց Երեք Ազգերի հաղթական բարձունքը՝ թողնելով Հարավաֆրիկային վերջին տեղում։