«Դրաստամատ Կանայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
==Առաջին համաշխարհային պատերազմ==
[[Պատկեր:General_Kanayan_second_battalion_1915.jpg|մինի|աջից|Հայկական Երկրորդ կամավորական գումարտակի հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն)` աջից երրորդը:]]
1914 թվականին [[Առաջին աշխարհամարտ]]ի առաջին օրերին Դրոն տեղափոխվում է [[Թիֆլիս]], ուր Հայ Հեղափոխական Դաշնակցության ժողովի որոշմամաբ հայ կամավորական խմբերը ուղարկվում են ռազմաճակատ։ Հայկական գնդերը առաջապահ դիրքերի վրա էին։ Դրոն 2-րդ գնդի հրամանատարն էր, (ուղղությունը [[Իգդիր]] - [[Բայազետ]] - [[Բերկրի]] - [[Վան]])։ Կռվի թեժ պահին, երբ Դրոն հրամաններ էր տալիս իր մարտիկներին, հանկարծ ժայռերի ետևից դարանակալ թշնամու գնդակը հարվածում է Դրոյի կրծքին։ Մահացու վերքի պատճառով նա տեղափոխվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոց, Դրոյի սխրագործությունների մասին տեղեկանալով՝ նրան է այցելում [[Նիկոլայ II|Նիկոլայ ցար]]ը, պարգևատրում շքանշանով ու հարցնում Դրոյին, թե որտե՞ղ է սովորել զինվորական արվեստը. «Հեղափոխության մեջ», համարձակորեն պատասխանում է Դրոն։ (Այդ ընթացքում Դրոյի գունդը [[Արմեն Գարո]]ի ղեկավարությանբ տալիս է 11 ճակատամարտ [[Ալաշկերտ]]ի, [[Շատախ]]ի, [[Մալաշկերտ]]ի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է)։