Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
| տիտղոս = [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] ռազմական նախարար
}}
 
[[Պատկեր:Dro.jpg|mini|ձախից|Դրոն. 1918 թվական]]
 
'''Դրաստամատ Մարտիրոսի Կանայան''' ('''Դրո''') ([[1884]] թ. [[Մայիսի 31]], [[Իգդիր]] - [[1956]] թ. [[Մարտի 8]], [[Բոստոն]]), [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] զորավար (լրիվ գեներալ), [[ֆիդայի]], վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Առաջին Հանրապետության]] ռազմական նախարար ([[1920]] թվական), [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Առաջին Հանրապետության]] հիմնադիրներից։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը [[Խորհրդային միություն]]ից, դարձավ [[նացիստական Գերմանիա]]յի զինված ուժերի կազմում ստեղծված [[Հայկական լեգեոն]]ի հրամանատար։
Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով։ [[1918]] թվականի մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար։
 
[[Պատկեր:Dro.jpg|mini|ձախից|Դրոն. 1918 թվական]]
===Բաշ-Ապարանի ճակատամարտ===
[[1918]] թվականի [[մայիսի 23]]-[[մայիսի 27|27]]-ին Դրոն ստանձնեց [[Բաշ-Ապարանի հերոսամարտ|Ապարանի ճակատամարտ]]ի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։