«Թերմոդինամիկական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Թերմոդինամիկա}}
'''Թերմոդինամիկական համակարգ''', իրական կամ մտային հետազոտության համար առանձնացված [[մակրոսկոպիկ մասշտաբ|մակրոսկոպիկ]] [[ֆիզիկական համակարգ]], որը կազմված է մեծ թվով [[մասնիկ|մասնիկներից]] ու նկարագրության համար չի պահանջում առանձին մասիկների միկրոսկոպիկ բնութագրեր ներառել{{sfn|Физическая энциклопедия, т. 5|1998|с=84}}։ Թերմոդինամիկական համակարգում մասնիկների թվի չափման միավորը սովորաբար [[Ավոգադրոյի թիվ]]ն է{{sfn|Квасников И. А., Термодинамика|2002|с=17}} (մոտավորապես 6·10<sup>23</sup> մասնիկ նյութի մեկ [[մոլ]]ում), որը պատկերացում է տալիս, թե ինչ կարգի մեծությունների մասին է խոսքը։ Թերմոդինամիկական համակարգ կազմող մասնիկների բնույթի վրա սահմանափակումներ չեն դրվում. կարող են լինել [[ատոմներ]], [[մոլեկուլներ]], [[էլեկտրոններ]], [[իոններ]], [[ֆոտոններ]] և այլն{{sfn|Кубо Р., Термодинамика|1970|с=11}}{{sfn|Базаров И. П., Термодинамика|2010|с=206}}։ Անզեն աչքով կամ օպտիկական սարքերի ([[միկրոսկոպմանրադիտակ]]ներ, [[տլեսկոպներաստղադիտակ]] և այլն) միջոցով երևացող ցանկացած օբյեկտ կարելի է համարել թերմոդինամիկական համակարգ. «Թերմոդինամիկան ուսումնասիրում է մակրոսկոպիկ համակարգերը, որոնց տարածական չափերն ու գոյության ժամանակը բավարար են չափումների նորմալ պրոցեսներ անցկացնելու համար»{{sfn|Кубо Р., Термодинамика|1970|с=11}}։ Պայմանականորեն մակրոսկոպիկ համակարգեր են համարվում 10<sup>—7</sup> մ-ից (100 նմ) մինչև 10<sup>12</sup> մ չափերով մարմինները{{sfn|Хачкурузов|1979|с=8}}։ Ներքևի սահմանի պայմանականությունը կապված է նաև այն բանի հետ, որ թերմոդինամիկայի համար կարևոր են ոչ թե մարմնի չափսերը, այլ՝ այն կազմող մասնիկների թիվը։ 100 նմ կողով [[իդեալական գազ]]ի մեկ խորանարդը [[նորմալ պայմաններ]]ում պարունակում է շուրջ 27 000 մասնիկ (տես [[Լոշմիդտի հաստատուն]])։
 
Թերմոդինամիկական համակարգի ցանկացած մաս անվանում են [[ենթահամակարգ]]։