«Թերմոդինամիկական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
*Պարզ համակարգ (''պարզ մարմին''{{sfn|Белоконь Н. И., Основные принципы термодинамики|1968|с=12}}, ''թերմոդեֆորմացված համակարգ''{{sfn|Гухман А. А., Об основаниях термодинамики|2010|с=66}}) կոչվում է այնպիսի հավասարակշիռ համակարգը, որի ֆիզիկական վիճակը լրիվ որոշվում է երկու անկախ փոփոխականների արժքներով՝ <math> (x,y)</math> պարզ մարմնի վիճակի ֆունկցիայով, օրինակ՝ <math> (t,v) </math> ջերմաստիճանի և տեսակակար ծավալի արժեքներով կամ <math>(P,v)</math> ճնշման և տեսակարար ծավալի արժեքներով։ Պարզ մարմնի՝ զույգ առ զույգ իրարից անկախ վիճակի երեք բնութագրերով կախվածության <math> (x,y,z) </math> արտահայտությունը կոչվում է այւդ մարմնի [[վիճակի հավասարում]]՝
<math> \varphi(x,y,z)=0 </math>։
* ''Բարդ համակարգեր'' են կոչվում այն բոլոր թերմոդինամիկական համակարգերը, որոնք չեն ընկնում պարզ համակարգերի սահմանման մեջ և պարզ բաց համակարգերը։ Բարդ համակարգեր են [[դիէլեկտրիկ]]ները, [[մագնիս]]ները, [[գերհաղորդիչներ]]ը, [[առաձգականություն|առաձգական]] [[պինդ մարմիններ]]ը, համակարգի փուլերի բաժանման մակերևույթը, [[ձգողական դաշտ]]ում և [[անկշռություն|անկշռության վիճակում]] գտնվող համակարգերը, [[էլեկտրաքիմիա|էլեկտրաքիմիական համակարգեր]]ը, [[բացարձակ պինդ մարմին|հավասարակշիռ ջերմային ճառագայթում]]ը։ Որոշ հեղինակներ բարդ համակարգերի թվին են դասում նաև բաց պարզ համակարգերը{{sfn|Сычев В. В., Сложные термодинамические системы|2009}}։ [[Հուկի օրենք|Առաձգական լարի]] և [[զսպանակ]]ի, փուլերի բաժանման մակերևույթի կամ ջերմային ճառագայթման տիպի թերմոդինամիկական համակարգերի նկարագրության համար պահանջվում է միայն մեկ անկախ վիճակի պարամետր{{sfn|Сычев В. В., Сложные термодинамические системы|2009}}։
 
== Գրականություն ==