«Մարատհական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Տող 53.
'''Մարատհական կայսրություն''', '''Մարատհական համադաշնություն''' ({{lang-hi|मराठा साम्राज्य}}), կամ պարզապես '''Մարատհ''', [[Միջնադար|միջնադարյան]] [[Հինդուիզմ|հինդուիստական]] [[Միապետություն|թագավորություն]], որը ստեղծվել է [[1674 թվական|1674 թվականին]]՝ մարատհական ազգային հերոս և ավատատեր [[Շիվազի|Շիվազիի]] կողմից՝ [[Հնդկաստան|ժամանակակից Հնդկաստանի]] Մահարաշտրա նահանգի տարածքում:
 
Սկզբնական շրջանում պետության մայրաքաղաքը եղել է [[Ռայգադ]] գյուղաքաղաքը, իսկ հետագայում այն տեղափոխվում է [[Պունա]]<ref name="չ" />:
 
== Պատմություն ==
[[1526 թվական|1526 թվականի]] [[Ապրիլի 21|ապրիլի 21-ին]] [[Հնդուստան թերակղզի|Հինդուստան թերակղզու]] տարածքում (ժամանակակից [[Հնդկաստան|Հնդկաստանի]], [[Պակիստան|Պակիստանի]] և [[Աֆղանստան|Աֆղանստանի]] տեղում) ստեղծվեց մուսուլմանական [[Մեծ Մողոլների կայսրություն|Մեծ Մողոլների կայսրությունը]]: Պետության ստեղծողը [[Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր|Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրն]] էր: Նրա ժառանգորդները կառավարում են Հնդկաստանում մինչև [[19-րդ դար|19-րդ դարը]]՝ [[1858 թվական|1858 թվականը]]<ref name=չ>[https://books.google.am/books?id=meN0GwpRWhUC&pg=PA97&redir_esc=y Միջնադարյան Հնդկաստանի պատմությունը], Միջնադարյան հնդկական հարստություն, Մարատհական կայսրության ստեղծումն ու անկումը</ref>:
 
Դեռևս [[1674 թվական|1674 թվականին]] մարատհական ծագում ունեցող խոշոր ավատատեր [[Շիվազի|Շիվազին]] հրաժարվեց [[Բաջապուրի սուլթանություն|Բաջապուրի սուլթանության]] գերիշխանությունից և ընդունեց արքայի տիտղոսը: Դարավոր դադարից հետո [[Հնդուստան թերակղզի|Հինդուստան թերակղզում]] [[Իսլամ|իսլամադավան]] [[Մեծ Մողոլներ|մողոլների]] պետությունների կողքին ստեղծվեց հինդուիստական երկիր<ref name="չ" />:
 
Շիվազիի պետությունը ստեղծվել էր տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով: Այն իր մեջ ընդգրկում էր Միջին Հնդկաստանի արևմտյան մասի զգալի տարածությունները։ [[1674 թվական|1674 թվականին]] Շիվազին թագադրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողագրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառավարման կենտրոնացում) զգալիորեն թեթևացրել են ֆեոդալների շահագործման լուծը մարատհների համար։ Միևնույն ժամանակ Շիվազին դաժանորեն կողոպտել է նվաճած տարածքների բնակչությանը։