«Ոսկե հորդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Խանական երկպառակություններից օգտվել են խոշոր զորապետները (Նողայ, Մամայ և ուրիշներ), որոնք դարձել են պետության փաստական կառավարիչներ։ Ոսկե հորդան իր ռազմական առավել հզորության հասել է Ուզբեկ, Ջանիբեկ խաների ([[14-րդ դար|14-րդ]] դար) օրոք։ XIV դարի 2-րդ կեսին Ոսկե հորդայից անջատվեցին [[Խորեզմ]]ը, Աստրախանը։ [[Լեհաստան]]ը և [[Լիտվա]]ն գրավեցին [[Դնեպր]] [[գետ]]ի ավազանի հողերը։ [[1380]] թվականին Մամայի փորձը՝ թալանչիական [[արշավանք]]ներով թուլացնել [[Ռուսիա]]ն, անցավ անհաջող, ռուս զորքերը Դմիտրի Դոնսկոյի գլխավորությամբ ջախջախեցին մոնղոլական զորքերը։ [[1382]] թվականին Թողթամիշ խանը արշավեց [[Մոսկվա]]յի վրա, խաբեությամբ գրավեց այն և հրդեհեց։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Թողթամիշը պայքար սկսեց [[Լենկթեմուր]]ի դեմ, որը սակայն հաջողությամբ կռվեց խանի դեմ, գրավեց ու ավերեց Ոսկե հորդայի քաղաքները։ Ոսկե հորդային մեծ հարված հասցվեց, որից հետո նա այլևս չվերականգնվեց։ [[15-րդ դար|15-րդ]] դարի սկզբին կազմավորվեց [[Սիբիր]]ի խանությունը, [[1440]]-ական թվականներին՝ Նողայական հորդան, այնուհետև [[Կազան]]ի խանությունը, Ղրիմի խանությունը, իսկ [[1460]]-ական թվականներին Ուզբեկական և Ղազախական խանությունները, ինչպես նաև Աստրախանի խանությունը։ Ոսկե հորդային հաջորդեց այսպես կոչված Մեծ հորդան, որի խան Ահմադը վերստին փորձեց հպատակեցնել Ռուսիան, սակայն նրա արշավանքն անհաջող վերջացավ։ [[1480]] թվականին ռուս ժողովուրդը վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական լուծը։ Մեծ հորդան գոյատևեց մինչև [[XVI դար|XVI]] դարի սկիզբը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=628}}
{{Կայսրություններ|state=collapsed}}
 
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]