«Գրյունվալդի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գրյունվալդի ճակատամարտ''', տեղի է ունեցել Լեհ-լիտվական միության և [[Տևտոնյան օրդեն]]ի միջև, Գրյունվալդ գյուղի մոտ, 1410 թվականի [[հուլիսի 15]]-ին։
 
Օրդենի զորքը կազմված էր [[Գերմանիա|գերմանական]], [[ֆրանսիա]]կան և այլ երկրների ասպետներից ու վարձկան ջոկատներից, դաշնակցային զորքը՝ [[լեհ]]ական, [[լիտվա]]կան, [[ռուս]], (այդ թվում՝ [[ուկրաինացի]]ներ և բելառուսներ), վալախական, [[չեխ]]ամորավական, ժմուդական, հայկական, [[Հունգարիա|հունգարական]] և թաթարական ջոկատներից։ Խաչակիրները քանակով զիջել են դաշնակիցներին, սակայն ավելի լավ էին զինված և վարժեցված։ Ճակատամարտն սկսել են [[Գերմանիա|գերմանական]] ասպետները, որոնք մեկժամյա մարտից հետո նեղել են լեհ-լիտվական զորքին։ Դրությունը փրկել են ռուսական, սմոլենսկյան երեք գնդերը, որոնք պաշտպանել են կենտրոնը։ Այդ գնդերը, գամելով խաչակիրների մի մասին, շարժվել են դեպի լեհերի աջ թևը։ Լեհական զորքերն անցել են հարձակման, ճեղքել խաչակիրների աջ թևը, շրջապատել այն։ Օրդենը մարտադաշտ է մտցրել պահեստային ուժերը, սակայն լեհական թագավոր Յագայլոն նրանց դեմ նետել է իր զորքերի երրորդ շարքը, որոնց աջակցել են մարտի դաշտ վերադարձած լիտվական ուժերը։ Խաչակիրները շրջապատվել են և մեծ մասը կոտորվել։ Դաշնակցային զորքերի հաղթանակը սկիզբ է դրել Տևտոնյան օրդենի քայքայմանը։ ԳրյունվարդիԳրյունվալդի ճակատամարտը կարևոր ուղենիշ էր գերմանակնագերմանական ֆեոդալների դեմ [[Արևելյան Եվրոպա]]յի ժողովուրդների պայքարի պատմության մեջ։ [[1960]] թ. ԳրյունվարդիԳրյունվալդի ճակատամարտի տեղում կանգնեցվել է [[հուշարձան]]։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=232}}