837
edits
(Նոր էջ « '''Լյուդվիգ վան Բեթհովենի 8-րդ դաշնամուրային սոնատ''', դո մինոր, օպ․ 13։ Հայտնի է որպես Պաթետիկ սոնա...»:) |
|||
Ականավոր երաժշտագետները բանավիճում են, թե արդյոք Պաթետիկը գրելիս Բեթհովենը ներշնչվել է Մոցարտի K. 547 դաշնամուրային սոնատից, քանի որ երկու ստեղծագործություններն էլ գրված են դո մինոր տոնայնության մեջ և ունեն միմյանց շատ նման 3 շարժումներ։
== Բեթհովենի ժամանակակիցների արձագանքը ==
Պաթետիկը կարևոր հաջողություն էր Բեթհովենի համար, որը լավ վաճառվեց և օգնեց նրան ճանաչվել որպես կոմպոզիտոր, այլ ոչ թե միայն հիանալի դաշնակահար։<ref name=solomon>[[Maynard Solomon]], ''Beethoven'', p. 80. Revised Edition, Schirmer Trade Books.</ref>
Երբ դաշնակահար և կոմպոզիտոր Իգնազ Մոշելեսը [[1804]] թվականին հայտնաբերեց այդ աշխատանքը, նա տասը տարեկան էր։ Չկարողանալով գնել այն՝ նա արտագրեց գրադարանի օրինակից։ Նրա երաժշտության ուսուցիչը, իմանալով այդ մասին, «նախազգուշացրեց ինձ չնվագել և չսովորել էքսցենտրիկ գործեր, քանի դեռ ես չէի զարգացրել իմ ոճը ավելի պատկառելի գործերի միջոցով։ Առանց ուշադրություն դարձնելու նրա հանձնարարությանը, ես, այնուամենայնիվ, դրեցի Բեթհովենի նոտաները դաշնամուրի վրա՝ իրենց արտաքին տեսքի կարգով, և գտա նրանց մեջ այնպիսի մխիթարություն և հաճույք, որ ոչ մի այլ կոմպոզիտոր երբևէ ինձ չէր պատճառել»։
|
edits