«Էմոջի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկար}}
'''Էմոջի''' ({{lang-jp| 絵}} - նկար և 文字 - նշան, սիմվոլ, արտասանությունը՝ [emodʑi])- գաղափարագրերի և սմայլիկների լեզու, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում: Այդ գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը՝ հայտնվել է [[Ճապոնիա|Ճապոնիայում]] և տարածվել է ամբողջ աշխարհում: Սկզբնական էմոջին պիկտոգրամի նման էր, որտեղ նշաններն օգտագործվում էին ինչպես ASCII-էմոտիկաներում, բայց սպառման ավելի լայն տարածում ունեին, իսկ սրբապատկերները կարգավորված էին ստեղնաշարում, որը մատչելի դարձավ նաև բջջային սարքերում: Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էմոջի» էջից