«Տրոյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
{{Համաշխարհային ժառանգություն|849}}
'''Տրոյա''' ([[հունարեն]]՝ Τροία, Τροίη или ''Wilios'', [[խեթերեն]]՝ ''Wilusa''<ref>{{cite book|last=Korfmann|first=Manfred O.|authorlink=Manfred Korfmann |editor=Winkler, Martin M|title=Troy: From Home's Iliad to Hollywood Epic|year=2007|publisher=Blackwell Publishing Limited|location=Oxford, England|isbn=1-4051-3183-7|page=25|quote=Troy or Ilios (or Wilios) is most probably identical with Wilusa or Truwisa...mentioned in the Hittite sources}}</ref><ref name="Burney2004">{{cite book|last=Burney|first=Charles|title=Historical dictionary of the Hittites|year=2004|publisher=Scarecrow Press|location=Metuchen, N.J|isbn=0-8108-4936-4|page=311|chapter=Wilusa}}</ref>, [[թուրքերեն]]՝ Truva), կամ այլ ձև '''Իլիոն''' ([[հունարեն]]՝ Ἴλιον, [[խեթերեն]]՝''Wilusa''), '''Դարդանիա''' և '''Սկամանդր''', հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, [[Էգեյան ծով]]ի ափին, [[Դարդանելի նեղուց]]ի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ. թ. ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ. թ. ա. [[1200]] թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]» և «[[Ոդիսական]]» պոեմներում։
 
== Պատմություն ==
[[Տրոյական պատերազմ]]ի մասին հին հունական էպոսից հայտնի Տրոյան հայտնաբերվել է [[1865]]-ին թվականին [[Հենրիխ Շլիման]]ի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև [[1870]]-[[1880]]-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը ([[1893]]-[[1894]]) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը ([[1932]]-[[1938]])։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ. թ. ա. 3000-2500-ին թվականներին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ [[Տրոյայի մեծ հրդեհ|Հրդեհից]] (մ. թ. ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ. թ. ա. մոտ 2500-2200-ին թվականներին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «[[Պրիամոսի գանձը]]՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ. թ. ա. մոտ 2200-ին թվականին [[Տրոյայի մեծ հրդեհ|Տրոյան հրդեհվել է]]։
 
Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրոյա» էջից