«Միմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
'''Միմոս''' (< {{lang-el|μίμος}} — նմանակող, նմանակում), կատակերգակ դերասան [[Հին Հունաստան]]ում, [[Հռոմ]]ում և [[Բյուզանդիա]]յում։ Դերասանի այս տիպը զարգացել է հատկապես [[հելլենիզմ]]ի դարաշրջանում (III—I դարեր) և դարձել հռոմ․, ապա՝ վաղ միջնադարյան առաջավորասիական թատրոնին բնորոշ երևույթ։ Միմոս են կոչվել նաև հելլենիզմի շրջանի [[պիես]]ները, որոնք նախատեսել են [[մնջկատակ]]ի, [[պար]]ի, [[երգ]]ի ու [[խոսք]]ի համատեղում։
 
Թե՛ հին, թե՛ [[միջին դարեր]]ում, արքունիքներում և անհատների տներում, [[քաղաք]]ների հրապարակներում, հանդիպում էին առանձնահատուկ տիպի մարդիկ, որոնց հանձնարարված էր զվարճացնել նրանց, ում համար կյանքը թվում է միապաղաղ ու ձանձրալի։ Այդ միմոսներից մի քանիսը իրենց արհեստն այն աստիճանի էին բարձրացրել, որ կարող էին վերցնել իրենց վրա ավելի վեհ, ավելի կարևոր պարտականություններ։ Այս մարդիկ, օգտվելով իրենց անպատժելիությունից, ճշմարտությունն էին ասում անմիջապես իրենց ղեկավարներին՝ ադպիսովայդպիսով հասցնելով [[բարի]] խորհուրդները գահին, կամ էլ ողորմություն էին խնդրում ճնշվածների համար։
 
Միմոսներին թույլատրվում է ասել ամեն ինչ՝ այն [[իրավունք]]ը, որից նրանք օգտվում էին, ժամանակ առ ժամանակ չարաշահում էին, բայց պաշտոնապես միմոսները հաճախ ներկայանում էին որպես իրականության սերմանողներ ու տարածողներ։ Հենց նրանց օգնությամբ էր իրականությունը հասնում տիրակալներին, կամ հակառակը։ Շատ միմոսների վերաբերյալ հորինվում էին [[լեգենդ]]ներ, որպեսզի նրանց անուններն անմահացնեին։ Այդպիսին է, օրինակ, Տրիբուլը, ում [[Վիկտոր Հյուգո]]ն ներկայացրել է իր լավագույն վեպում<ref>Հյուգո Վ., Թշվառներ, Երևան, 1987, էջ 72</ref>:
Տող 21.
Ինչպես նշվեց վերևում՝ միմոսների և խեղկատակների խնդիրն էր ծիծաղեցնել իրենց տերերին կամ հանդիսատեսին։ [[Ֆրանսուա Ռաբլե]]ն ասում էր, լավ է ծիծաղ առաջացնել, քան լաց, քանի որ մարդկանց ավելի հատուկ է ծիծաղը<ref name="Գազո" />: Բոլոր միմոսները, թե՛ ընտանեկան, թե՛ պալատական և ժողովրդական հասկացել են, որ զվարճանքը անհրաժեշտ է խեղճ մարկանց և ամեն ինչ անում էին, որպեսզի զվարճացնեին մարդկությանը։ Այդ ջանասիրության համար նրանք արժանանում էին շնորհակալական խոսքերի իրենց համաժամանակակիցների կողմից։
 
[[Միջնադարյան թատրոն]]ի ու թատերական զվարճալիքների հավաքական կերպար է համարվում կատակերգուն, կամ ինչպես այս հասկացության ամենահին վկայությունն է ասում՝ խեղկատակը<ref>Орбели И. А. Из истории и культуры и исскустваискусства Армении в X-XIII В.В. М. 1968, с. 359.</ref>: Միջնադարյան կատակերգակ դերասանը կրում է տարբեր անվանումներ՝ խեղկատակ, ծաղրակատակ, խաղակատակ, ասպնակատակ, հացկատակ, կատակերգու, [[ծաղրածու]], կատակագուսան և այլն։ Այս անվանումները ենթադրում են նաև որոշակի դասային կամ տեսակային-ժանրային տարբերություններ<ref>Հովհաննիսյան Հ. Վ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978, էջ 229-238</ref>: Այս դեպքում հետաքրքրական է միջնադարյան կատակաբանի հավաքական կերպարը, առանց որի՝ չի պատկերացվում ո՛չ պալատական խնջույքը, ո՛չ շուկան կամ տոնավաճառը, ո՛չ [[Թատրոն|թատրո]]նը, ո՛չ էլ ժողովրդական տոնախմբությունները։ Այս կերպարը հատկանշում է [[Հասարակություն|հասարակության]] ստորին խավերի [[վերաբերմունք]]ը կյանքի հանդեպ և շատ դեպքերում ներկայանում է որպես ապադասակարգային ֆիգուրա։
 
Անհեթեթի, խենթակերպի, հիմարի, տարօրինակ մարդու կերպարը ընդհանրապես բնորոշ է [[միջնադարյան քաղաք]]ին: Սա կարգից ու օրենքից դուրս մարդ է. նրան չեն հարգում, չեն դատում ու պատժում, նրա հետ չեն կռվում, նրան ծաղրում են։ Նրա արածի ու ասածի վրա ծիծաղում են և վարձատրում։ Կատակաբանը ունի որոշակի սոցիալական ֆունկցիա՝ արթուն է պահում հասարակության առողջ [[բանականություն]]ը: Նա ավելի խելոք է, քան հասարակությունը, բայց ներկայանում է հիմարի տեսքով<ref>Панченко А. М. Юродство как зрелище, Труды отдела древнерусской летературы, Л. 1974, с. 144-153.</ref>: Ընդհանրապես սա տիպիկ միջնադարյան երևույթ է և որպես այդպիսին, բավական բարդ կոմպլեքս է։ Բարդ ամենից ավելի նրանով, որ այս տիպը ծնել է [[միջնադար]]ի սոցիալ-դասկարգային հարաբերությունները, որ սա մարդու ապադասակարգայնացման արդյունքներից է։ Հայտնի է 7-8-րդ դարերում Եվրոպայում Կոմենդանտների մի մեծ խավ կազմվել է նախկին հոգևորականներից։ Դրանք, ասպես կոչված, վագանտներն են, որ ստեղծել են նաև իրենց գրականությունը՝ հակակղերական բովանդակությամբ։ Նրանց մի մասը դարձել են [[աճպարար]]ներ, [[ձեռնածու]]ներ. Ծպտվել են զանազան կենդանիների՝ շան, ավանակի, այծի դիմակներով, ամենատարբեր դերեր են կատարել թափառական [[ժոնգլյոր]]ների ներկայացումներում<ref name="Գազո" />:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միմոս» էջից