«Ժորժ Ժակ Դանտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 26.
}}
[[Պատկեր:FR-65440 statdanton01.jpg|250px|մինի|ձախից]]
'''Դանտոն Ժորժ Ժակ'''({{lang-en|անգլ}} (Danton) ([[1759]]— [[1794]]), [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] գործիչ։ Կրթությամբ իրավաբան։
 
Մեծ ազդեցություն է ունեցել կորդեփերների ակումբում, ապա հարել [[յակոբինյաններ]]ին։ [[1792]] թվականի օգոստոս-սեպտեմբերին, [[Փարիզ]]ի վրա ավստրո-պրուսական ինտերվենտների հարձակման օրերին, դրսևորել է մեծ եռանդ՝ ժողովրդին կոչ անելով պաշտպանել հեղափոխական հայրենիքը։ [[1792]] թվականին ընտրվել է [[Կոնվենտ]]ում, [[1793]] թվականին՝ առաջին Հասարակական փրկության կոմիտեում և դարձել նրա փաստացի ղեկավարը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում հանդես է եկել «բնական սահմանների» գաղափարի պաշտպանությամբ, մերժել «հեղափոխական պատերազմը», չի բացառել սակայն համաձայնությունը [[հակաֆրանսիական կոալիցիա]]յի պետությունների հետ։ Երբ սրվել է պայքարը Լեոան և Ժիրոնդիստների միջև, փորձել է հաշտեցնել այդ երկու քաղաքական հոսանքները։ [[1793]] թվականից զբաղվել է մասնավոր գործերով և հարստացել։ [[1793]]-[[1794]] թվականին, իր շուրջը համախմբելով աջ յակոբինյաններին, հանդես է եկել [[Ռոբեսպիերի հեղափոխական կառավարություն|Ռոբեսպիերի հեղափոխական կառավարության]] դեմ՝ պահանջելով մեղմացնել հեղափոխական տեռորը, վերացնել մաքսիմումի մասին օրենքը։ [[1794]] թվականի [[ապրիլի 2]]-ին Դանտոնը իր համախոհների հետ դավաճանության մեղադրանքով հանձնվել է հեղափոխական տրիբունալի դատին և [[ապրիլի 5]]-ին մահապատժի ենթարկվել։