«Կլիմաքս (ֆիզիոլոգիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
 
Տող 3.
 
=== Կլիմաքսը կանանց մոտ ===
Արտահայտվում է դաշտանային ցիկլի պարբերականության խանգարմամբ, մինչև լրիվ ընդհատում, որը վկայում է կնոջ կյանքում նոր շրջանի՝ դաշտանադադարի (մենոպաուգամենոպաուզիա) սկիզբը։ Սովորաբար լինում է 45—54 տարեկանում, հաճախ՝ 47 տարեկանում և շարունակվում 15—18 ամիս։ Սակայն երբեմն նկատվում է նաև վաղաժամ կլիմաքս (մինչև 40 տարեկանը) և ուշացած կլիմաքս (55 տարեկանից հետո)։ Վաղաժամ կլիմաքսի պատճառներն են՝ [[ձվարան]]ների առաջնային անբավարարությունը (ուշացած դաշտան՝ 17—18 տարեկանում), կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները, հոգեկան ցնցումները, կոնստիտուցիոն և ժառանգական նախատրամադրվածությունը։ Ուշացած կլիմաքսը լինում է փոքր [[կոնք]]ում առաջացած կանգային երևույթների, [[արգանդ]]ի մկանային ուռուցքների ([[ֆիբրոմիոմա]]ներ) դեպքերում։ [[Դաշտան]]ը կարող է դադարել միանգամից կամ աստիճանաբար։ Կլիմակտերիկ շրջանում հաճախ նկատվում են արգանդային արյունահոսություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիաների խանգարումներով և դրանցում դեղին մարմնի առաջացմամբ։ Կլիմաքսի հիմքում ընկած են կնոջ օրգանիզմում ցիկլային պրոցեսները կարգավորող մի շարք համակարգերի (ներառյալ կենտրոնական նյարդայինը՝ [[հիպոթալամուս]], [[դիէնցեֆալ շրջան]], [[հիպոֆիզ]]) և ձվարանների բարդ փոփոխությունները, որոնց հետևանքով ձվարաններում դադարում է ֆոլիկուլների հասունացումը և ձվազատումը (օվուլյացիա)։ Սակայն երբեմն դաշտանադադարից հետո ձվազատումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, իսկ ցիկլային փոփոխությունները կարգավորող հորմոնների արտադրությունը՝ նույնիսկ տարիներ։ Կանանց մեծամասնության կլիմաքսը ընթանում է հարթ և չի ուղեկցվում հիվանդագին երևույթներով։ Ձգձգվող կամ շացած կլիմաքսի դեպքում կարող են նկատվել արյունահոսություն կամ մի շարք խանգարումներ, որոնք՝ հայտնի են «կլիմակտերիկ սինդրոմ» անվանումով։ Նկատվում է առավելապես վաղ գարնանը և կապված է գարնանային հիպովիտամինոզի և արևային ճառագայթման նվազման հետ։ Հիմնական գանգատը հանկարծակի առհոսումներն են, որոնք արտահայտվում են դեմքի, պարանոցի, ծոծրակի հանկարծակի կարմրությամբ, այրոցի զգացումով, քրտնարտադրությամբ։ Առաջանում է գլխապտույտ, գլխացավ, սրտի թրթռոց, գրգռվածություն, անքնություն, վախի զգացում, ընկճվածություն, երբեմն՝ արյան ճնշման բարձրացում, ցավեր սրտի շրջանում, ծնկահոդերում։
 
==== Բուժումը ====