«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
 
[[Փետրվարի 4|Փետրվարի 4-ին]] Խոմեյնին անձամբ [[Մեհդի Բազարգան|Մեհդի Բազարգանին]] նշանակեց վարչպետ: Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: [[Փետրվարի 9|Փետրվարի 9-ին]] Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարը]] փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց [[1991|1991 թվականին]]:
 
== Պետական վերակառուցումը ==
Երկրում անցկացվեց [[հանրաքվե]], որի արդյունքում [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] [[Իրան|Իրանը]] հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց [[Իրանի սահամանադրություն|նոր սահմանադրություն]], որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը: