«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''gexeci ev barehach Չարլզ Ռոբերտ Դարվին''' ({{lang-en |Charles Robert Darwin}}, {{ԱԾ}}), [[Անգլիացիներ|անգլիացի]] [[բնագետ]] և [[ճանապարհորդ]], առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները [[էվոլյուցիա]]յի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է [[1859]] թ. «[[Տեսակների ծագումը]]» գրքում (ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել [[բնական ընտրություն]]ը և [[անորոշ փոփոխականությունը]]:
 
Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից [[համադրական տեսության]] համար և կազմում են [[կենսաբանություն]] առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։ Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը ([[դարվինիզմ]])։