«Էմորիի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 78.
[[Պատկեր:CandlerLibrary.jpg|thumb|250px|right|Քանդլերի գրադարանը]]
[[19-րդ դար]]ի ընթացքում բոլոր ուսանողները պարտավորվում էին առանց առարկության հետևել «Քոլեջի օրենքների և կանոնակարգի» պահանջներին, որի համաձայն՝ սովորողը պետք է ողջ ուսումնական տարվա ընթացքում մնար քոլեջի իր սենյակում, արգելված էր դուրս գալ քաղաքի սահմաններից առանց նախագահի համաձայնության և մասնակցել անբարոյական գործունեության։ Մինչ Ուորեն Քանդլերի նախագահությունը 1890-ական թվականներին Էմերիում արգելված էին ցանկացած տիպի սպորտային մրցությունները ուսումնական այլ հաստատությունների հետ։ Ենթադրվում էր, որ դա «չարիք է ու միայն չարիք», քանի որ առաջին հերթին մրցությունների ծրագրերը ծախսատար են, երկրորդ՝ դրանք առաջացնում են հակում դեպի մոլեխաղերը և շեղում են ուսման գործընթացից<ref name="hist1" />։
 
[[Ամերիկայի քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական պատերազմի]] ժամանակ քոլեջի բոլոր ուսանողները գտնվել են ռազմաճակատում, և [[1861 թվական]]ի աշնանը հոգաբարձուների որհուրդը որոշել է ժամանակավորապես փակել քոլեջը։ Այդ ընթացքում քոլեջի շենքն օգտագործվել է որպես կոնֆեդերացիայի հիվանդանոց և միության շտաբ<ref name="hist1" />։ Քոլեջն իր աշատանքը վերսկսել է [[1866 թվական]]ի հունվարին, սակայն գրադարանը բոլորովին ավերված էր, իսկ նրա ֆոնդը՝ ոչնչացված<ref name="hist2" />։ Միայն պետական օժանդակության շնորհիվ է հաջողվել լիովին վերականգնել ուսուցման գործընթացը։
 
Ֆինանսական կայունության քոլեջը հասել է [[1880 թվական]]ին, երբ քոլեջի նախագահ Էտտիկուս Հեյգուդը քարոզել է [[Երախտագիտության օր]]ը և շնորհակալություն հայտնել ստրկության վերացման համար։ Այդ քարոզն արժանացել է Ջորջ Սենիի ուշադրությանը, որ բանկիր էր [[Բրուքլին]]ից, և նա 5 000 դոլար է հատկացրել քոլեջի պարտքերը մարելու համար, 50 000 դոլար՝ շինարարական աշխատանքների և 75 000 դոլար՝ գրադարային նոր ֆոնդի ստեղծման համար<ref name="hist2" />։ Սենին ընդհանուր առմամբ Էմորի քոլեջի համար ներդրել է ավելի քան քառորդ միլիոն՝ օգնելով վերականգնել ադմինիստրատիվ շենքը Օքսֆորդում։
 
== Ծանոթագրություններ ==