«Նորման Ռոքուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Նորմալ Ռոքուելը ծնվել է 1894 թվականին Նյու-Յորքում: Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Նյու-Յորքի Արվեստների դպրոց ({{lang-en|The New York School Of Art}}, նախկինում՝ The Chase School of Art), իսկ երկու տարի անց տեղափոխվել է Դիզայնի ազգային ակադեմիա: Սակայն շատ շուտով նա տեղափոխվեց Art Students League ստեղծագործական խումբ, որտեղ նա սովորում էր Թոմաս Ֆոգերթիի և Ջորջ Բրիջմանի մոտ: Նկարազարդման ոլորտում Ֆոգերթիի ցուցումների շնորհիվ Ռոքուելը իր առաջին կոմերցիոն պատվերը ստացավ:Բրիջմանից նա տեխնիկական ոճաձևեր սովորեց, որոնց վրա էլ հիմնվեց իր երկար ստեղծագործական կարիերայի ընթացքում:
Ռոքուելը արագ հաջողության հասավ: Իր առաջին պատվերը՝ չորս Սուրբ Ծննդյան բացիկները, նա նկարել է տասնհինգամյա տարիքում:Դեռևս դեռահաս դեռահաս լինելով՝ նրան վարձեցին Boys’ Life (ամերիկյան բոյսքաութների պաշտոնական հրատարակություն) ամսագրում՝ որպես առաջատար նկարիչ: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Ռոքուելը սկսեց իր հաջողակ կարիերան՝ որպես ազատ նկարիչ՝ երիտասարդ ամսագրերից անընդհատ նկարազարդման մեծաքանակ պատվերներ ստանալով:
 
Երբ Ռոքուելը 21 տարեկան դարձավ, նա իր սեփական ստուդիան հիմնեց: Կարճ ժամանակահատվածում այնպիսի հրատարակությունները սկսեցին նրան աշխատանքային պատվերներ տալ, ինչպիսիք են Life-ը, Literary Digest-ը և այլն:Գրեթե մեկ տարի անց Նորման Ռոքուելը նկարեց իր առաջին ամսագրային շապիկը՝ The Saturday Evening Post հարատարակության համար: Նկարազարդողը միշտ բարձր էր գնահատում այդ ամսագիրը՝ այն համարելով ամերիկյան կյանքի ամենաճշգրիտ հայելին:
 
== Ծանոթագրություններ ==