«Wish You Were Here (ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
}}
 
'''Wish You Were Here''' ({{lang-hy|''Ափսոս, որ դու այստեղ չես''}}) -, անգլիական [[Փինք Ֆլոյդ]] ռոք-խմբի իններորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է [[1975]] թվականի սեպտեմբերին։ Սկավառակի համար նյութերը հավաքվել են [[Եվրոպա]]կան հյուրախաղերից հետո, իսկ ձայնագրումը, բազմաթիվ փորձերից հետո, կատարվել է լոնդոնյան Ռոուդ ստուդիայում։
 
Wish You Were Here ալբոմը ողբում է օտարացման, երաժշտական ինդուստիայի խնդիրները և խմբի նախկին անդամ [[Սիդ Բարրեթ]]ի անհատականությունը, ով լքել է կոլեկտիվը ոչ ստաբիլ հոգեկան վիճակի պատճառով, ինչն առաջացել էր թմրանյութերի չարաշահման պատճառով։ Առաջին ձայնագրությունները դժվար էին ընթանում և իրականանում էին լարված ռեժիմով։ Ալբոմի կոնցեպտցիան առաջարկել է [[Ռոջեր Ուոթերս]]ը, առաջարկելով ալբոմի հիմնական երգը՝ «Shine On You Crazy Diamond» բաժանեց երկու մասի և ավելացնել ևս երեք նոր երգեր։ Գլխավոր երգը հարգանքի տուրք համարվեց Բարրեթին, ով ճակատագրի հեգնանքով ստուդիա այցելեց հենց ձայնագրման ժամանակ։ Այցն այնքն անսպասելի էր, ու երաժշտի արտաքինն այնքան էր փոխվել, որ խմբի անդամները անմիջապես չճանաչեցին իրենց հին ընկերոջը։