«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
→‎Առակներ: կրկնություն
Տող 32.
 
Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են [[1790]] թվականին [[Վենետիկ]]ում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։
 
'''Մխիթար Գոշ'''
Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա։ Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ։ Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝ Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ։ Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը։
 
Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Գոշը ծնվել է 12դ. մոտ 20-ական թվականներին հայաշատ Գանձակ քաղաքում։ Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան։ Բայց չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, կատարելագործվում տեղի մեծահամբավ վարդապետների մոտ։ Վերադառնալով Արևելյան Հայաստան՝ Գոշը որոշ ժամանակ մնում է Խաչենում, ապա հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական գործունեությանբ։ Երբ երկրաշարժից ավերվում են Գետիկն ու մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր։ Նա Զաքարյան իշխանների օգնությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ մի գեղատեսիլ վայրում, կառուցում է Նոր Գետիկ վանքը, իսկ մոտակայքում՝ երկու գյուղ։ վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք։
 
Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը։ Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը։ Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խրատատու խորհրդականը։
Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213 թվականին, և թաղվել Նոր Գետիկում։
 
== Աշխատություններ ==