«Պոլ Սեզան»–ի խմբագրումների տարբերություն

գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872-1873, «Ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։
 
Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ ՍեզարըՍեզանը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ [[Լուի Գիյոմ]]ի, 1879-1882, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («[[Պիեռոն և Առլեկինը]]», 1888, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («Սենտ Վիկտուար լեռը», 1900, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895֊1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ ՍեզարըՍեզանը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության («Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր
գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ ՍեզարըՍեզանը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։
 
Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ ՍեզարիՍեզանի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։
 
ՍեզարիՍեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ [[սեզանիզմ]]) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը ([[ֆովիզմ]]), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման ՍեզարիՍեզանի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների ([[կուբիզմ]])։
 
== Պատկերասրահ ==