«Հռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 178.
== Կրոն ==
[[Պատկեր:Archbasilica of St. John Lateran HD.jpg|մինի|Սբ. Հովհաննես Լատերանի բազիլիկա]]
[[Պատկեր:Moschea 00497.JPG|մինի|Հռոմի մզկիթը՝ ամենամեծը Եվրոպայում]]
 
Ինչպես ամբողջ Իտալիան, Հռոմում հիմնական կրոնը հռոմեական կաթոլիկությունն է, և այն դարեր շարունակ եղել է կրոնի և ուխտագնացության կարևոր կենտրոն, հին հռոմեական կրոնի բնօրրանը, իսկ հետագայում՝ Վատիկանի և պապի նստավայրը։ Նախքան քրիստոնյաների հայտնվելը քաղաքում, հին հռոմեական կրոնը գերիշխում էր բնակչության շրջանում։ Հռոմեացիների կողմից սրբացվող առաջին աստվածներն էին [[Յուպիտեր (դիցաբանություն)|Յուպիտերը]]՝ գերագույն աստվածը, Մարսը՝ պատերազմի աստվածը և ըստ ավանդույյթի՝ Հռոմի երկու հիմնադիրների՝ [[Հռեմոս]]ի և [[Հռոմուլոս]]ի հայրը։Այլ աստվածներ և աստվածուհիներ նույնպես պաշտվում էին հռոմեացիների կողմից, ինչպես օրինակ [[Վեստա]]ն և [[Միներվա]]ն: Հետագայում՝ քաղաքում [[Պողոս առաքյալ|Պողոս]] և [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] առաքյալների նահատակվելուց և առաջին քրիստոնյաների հայտնվելուց հետո, Հռոմում աստիճանաբար սկսեցին դավանել քրիստոնեություն և սբ. Պետրոսի հին բազիլիկան կառուցվեց 313 թվականին։ Բացի որոշ ընդհատումներից՝ Հռոմը դարեր շարունակ եղել է [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ եկեղեցու]] և [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] նստավայրը։
Չնայած այն հանգամանքին, որ Հռոմում են գտնվում [[Վատիկան]]ը և սբ. Պետրոսի տաճարը՝ Հռոմի մայր տաճարը՝ սբ. Հովհաննես Լատերանի բազիլիկան գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևելք։ Հռոմում կան ընդհանուր առմամբ 900 եկեղեցիներ, ինչպիսիք են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան, սբ. Պողոսի բազիլիկան, Սան Կլեմենտի բազիլիկան, Հիսուսի եկեղեցին և այլն։ Քաղաքի տակ են գտնվում նաև հին [[կատակոմբ]]ներ: Մեծ կարևորություն ունեցող բազմաթիվ կրոնական ուսումնական կենտրոններ՝ Հայրապետական Լատերան համալսարանը, Հայրապետական աստվածաշնչյան ինստիտուտը, Հայրապետական Գրիգորյան համալսարանը և Հայրապետական արևելյան ինստիտուտը։
 
[[Պատկեր:Moschea 00497.JPG|մինի|Հռոմի մզկիթը՝ ամենամեծը Եվրոպայում]]
 
Վերջին տարիներին հյուսիսային Աֆրիկայից և Միջին Արևելքից ներգաղթյալների շնորհիվ զգալի աճ է գրանցվել Հռոմում մուսուլմանների շրջանում։ Դրա արդյունքում տեղացի իսլամադավանները նպաստել են քաղաքում մզկիթի կառուցմանը, որն ամենամեծն է արևմտյան Եվրոպայում և բացվել է 1995 թվականի հունիսի 21-ին։ Հռոմի հանրապետության անկումից հետո Հռոմում նաև շատ կարևոր հրեական համայնք է գործում,<ref>Coarelli, p. 308.</ref> որը մի ժամանակ գտնվում էր Տրաստեվերեում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռոմ» էջից