«Հռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 200.
Միջին դարերից ի վեր Հռոմը եղել է քրիստոնեական ուխտագնացության կարևորագույն կենտրոն։ Ամբողջ քրիստոնյա աշխարհից մարդիկ այցելում են Վատիկան՝ պապական նստավայր։ Հռոմի պապը ամենաազդեցիկ կերպարն էր միջնադարում, իսկ Հռոմը դարեր շարունակ մնացել է պապական մայրաքաղաք և սուրբ քաղաք։ Ըստ կաթոլիկների՝ Վատիկանը սուրբ Պետրոսի վերջին հանգրվանն է եղել։
 
Ուխտագնացությունները Հռոմ կարող են ներառել մեծ թվով վայրեր ինչպես Վատիկանում, այնպես էլ Իտալիայի տարածքում։ Շատ հաճախ այցելում են Պիղատոսի աստիճաններ ({{lang-it|scala sancta}}), որն, ըստ ավանդույթի, տանում էր Պիղատոս Պոնտացու Երուսաղեմում գտնվող պրետորիում, և Հիսուսն իր դատավարության ճանապարհին անցել էր դրանցով։<ref>[http://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=/news/2007/06/14/wsteps114.xml Steps Jesus walked to trial restored to glory], ''Daily Telegraph'', Malcolm Moore, 14 June 2007</ref> Վարկածներից մեկի համաձայն՝ աստիճանները բերվել են Հռոմ սուրբ Հեղինեի կողմից չորրորդ դարում։ Երկար դարեր «սուրբ աստիճանները» գրավել են քրիստոնյա ուխտագնացներին, ովքեր ցանկանում էին հարգել Հիսուսի տառապանքները։ Ուխտագնացության առարկավայրեր են նաև Հռոմի դարաշրջանում կառուցված որոշ կատակոմբներ, որտեղ քրիստոնյաներն աղոթում էին, հուղարկավորում էին իրենց մահացածներին և երկրպագում էին հետապնդումների ժամանակ, ինչպես նաև բազում ազգային եկեղեցիներ կամ առանձին աղանդավորական եկեղեցիներ, օրինակ՝ Հիսուսի և Սուրբ Ինյացիոյի ճիզվիտային եկեղեցիները։
 
Ըստ ավանդույթի՝ ուխտագնացներն ու Հռոմի քաղաքացիներն Աստծուն երախտագիտություն հայտնելու նպատակով պետք է 24 ժամվա ընթացքում ոտքով այցելեն Հռոմի 7 ուխտագնացության եկեղեցիները ({{lang-it|Le sette chiese}})։ Այս ավանդույթը, որը պարտադիր էր յուրաքանչյուր ուխտագնացի համար Միջին դարերում, օրինականացվեց 16-րդ դարում սուրբ Ֆիլիպ Ներիի կողմից։ 7 եկեղեցիների ներառում են 4 գլխավոր բազիլիկաները՝ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը,սուրբ Պողոսի տաճարը, սուրբ Հովհաննես Լատերանի տաճարը և Սանտա Մարիա Մաջորեն, և 3 այլ եկեղեցիներ՝ Սան Լորենցո, Երուսաղեմի Սուրբ Խաչ եկեղեցին (Հեղինեի՝ Կոնստանտին կայսեր մոր, հիմնած եկեղեցին) և Սան Սեբաստիանոն (գտնվում է «Վիա Ապպիա» ճանապարհի վրա և կառուցված է Սան Սեբաստիանոյի կատակոմբների վրա)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռոմ» էջից