Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== Դավանանք ==
Կաթոլիկության գաղափարական հիմքը [[Օգոստինիոս Ավրելիոս|Օգոստինոս Ավրելիոս Երանելու]] (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են։ Կաթոլիկությունն ընդունում է [[քավարան]]ի գոյությունը (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439 թվականին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը։ Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեցական խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին)։ Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան, սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեցական պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իրականացնողներ։
Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան, ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21), ընդունում է երկաբնակությունը և Քաղկեդոնի ժողովի հանգանակը։
 
142 311

edits